Jump to content

Ֆեոդոր Տոլբուխինի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Տոլբուխինի հուշարձան
Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետԳրիգորի Զախարով
Ստեղծում1960
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄեշչանսկի շրջան
Շինության ձևբրոնզե հուշարձան, լաբրադորիտե պատվանդան
Նյութբրոնզ և Լաբրադորիտ
Ներկա վիճակՄԺՕ № 7735703000
 Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում

Ֆեոդոր Տոլբուխինի հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Толбухину), Խորհրդային Միության մարշալ Ֆեոդոր Տոլբուխինին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Տեղադրվել է 1960 թվականին Մոսկվայի Սամոտյոչնայա փողոցում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Լև Եֆիմովիչ Կորբելը և ճարտարապետ Գրիգորի Ալեքսեևիչ Զախարովը[1]։ Հուշարձանը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ունի[2]։

1949 թվականին քանդակագործ Լև Կերբելը կերտել է մարշալի՝ Ֆեոդոր Տոլբուխինի կիսանդրին, իսկ մեկ տարի անց սկսել է աշխատել նրա հուշարձանի նախագծի վրա։ 1960 թվականին հուշարձանը պատրաստ էր[3]։

1960 թվականի մայիսի 14-ին հուշարձանը բացվել է Սամոտյոչնայա փողոցի պուրակում[1]։ Բացման արարողությանը մասնակցել են քաղաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատողներ, կուսակցականներ, Մոսկվայի կայազորի զորամասեր[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք մետր բարձրությամբ բրոնզե քանդակը տեղադրված է սև լաբրադորիտե պատվանդանի վրա[5]։ Մարշալ Ֆեոդոր Տոլբուխինը պատկերված է ամբողջ հասակով։ Քանդակագործը հրամանատարին քանդակել է վստահ և վճռական[6]։

Հուշարձանի մուգ մոխրագույն գրանիտե խորանարդ պատվանդանը նախագծել է ճարտարապետ Գրիգորի Զախարովը[6]։ Պատվանդանի վրա կա հետևյալ մակագրությունը. «Խորհրդային Միության մարշալ։ Ֆեոդոր Իվանովիչ Տոլբուխին։ 1894-1949 թթ.»[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Кожевников Р. Ф. Памятники героям Советского Союза // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. Художники Москвы: сборник статей. 1964
  4. Кузнецов П. Г. Маршал Толбухин. Воен. изд-во, 1966. - С. 272
  5. Москва - героям Великой отечественной войны: Путеводитель. Московский рабочий, 1977
  6. 6,0 6,1 Замошкин А. И. Лев Ефимович Кербель. М. Советский художник. 1967. - С. 59-60
  7. Памятник маршалу Ф.И. Толбухину Արխիվացված 2018-05-24 Wayback Machine // Узнай Москву