Ֆեոդոր Սարկիսով
Արտաքին տեսք
| Ֆեոդոր Սարկիսով | |
|---|---|
| 1915 - հոկտեմբերի 8, 1944[1] | |
| Ծննդավայր | Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահվան վայր | Լիտվա[1] |
| Գերեզման | Skaudvilė[1] |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | հետևազոր |
| Կոչում | լեյտենանտ[1] |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
| Պարգևներ | |
Ֆեոդոր Իսայու Սարկիսով (1915, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 8, 1944[1], Լիտվա[1]), Խորհրդային Միության հերոս (նոյեմբերի 1, 1943), գվարդիայի լեյտենանտ։
Հայրենական մեծ պատերազմի սկզբին Սարկիսովը Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանի Պրոնոկոպսկի գյուղի կոլտնտեսության նախագահն էր։ 1941 թվականի սեպտեմբերին կազմակերպել է աշխարհազորային հեծյալ էսկադրոն և եղել դրա քաղղեկը։ Կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1943 թ. հոկտեմբերին, որպես 126-րդ Դորլովյան հրաձգային դիվիզիայի 366-րդ հրաձգային գնդի 3-րդ գումարտակի քաղղեկ, մասնակցել է Մելիտոպոլի ազատագրմանը, այդ մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և արիության համար արժանացել հերոսի կոչման։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Զոհվել է Մ․ Ուպին բնակավայրի համար կռիվներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 235)։ |