Ֆեոդոր Պուստովոյտով
Ֆեոդոր Պուստովոյտով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1912 |
Ծննդավայր | Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 16, 1989 (76 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ֆեոդոր Ստեպանովիչ Պուստովոյտով (ռուս.՝ Фёдор Степанович Пустовойтов, փետրվարի 12, 1912, Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 1989, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Ստեպանովիչ Պուստովոյտովը ծնվել է 1912 թվականի փետրվարի 12-ին Չեռնիգովի նահանգի Նովոզիբկով քաղաքում, բանվորական ընտանիքում։ 1930 թվականին մանկավարժական թեքումով միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Դոնի Ռոստովի գեղարվեստամանկավարժական տեխնիկում։ 1932 թվականին Ռոստովի տեխնիկումից տեղափոխվել է Լենինգրադի համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասարաններ, որոնք ավարտելուց հետո 1935 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետի առաջին կուրս։ Սովորել է Պավել Նաումովի, Միխայիլ Բերնշտեյնի, Հենրիխ Պավլովսկու, Ալեքսանդր Օսմյորկինի մոտ։ 1941 թվականին ավարտել է ինստիտուտը Ա. Օսմյորկինի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Վերադարձ աշխատանքից» (ռուս.՝ «Возвращение с работы») նկարը[2]։
Պատերազմից հետո աշխատել է որպես շրջանային թերթի աշխատակից, ավագ դպրոցի ուսուցիչ, ՀամԿ(բ)Կ Վսևոլոժսկի շրջանային կոմիտեի կուսկաբինետի նկարիչ։ 1942 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ։ 220-րդ տանկային բրիգադի կազմում կռվել է Լենինգրադի, Մերձբալթյան և 2-րդ Բելառուսական ճակատներում որպես աշտարակային հրաձիգ և Տ-34 տանկային ռադիստ։ Մասնակցել է Պուլկովոյի, Պսկովի ճակատամարտերին, Մերձբալթիկայի և Լեհաստանի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով։ Զորացրվել է կրտսեր սերժանտի աստիճանով։
1946 թվականին Ֆեոդոր Պուստովոյտովը դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ 1948 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է ժանրային նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ[3]։ 1946-1959 թվականներին Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանում գեղանկարչություն և նկարչություն է դասավանդել։ Երկարամյա մանկավարժական գործունեության համար պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։
Մահացել է 1989 թվականի հունվարի 16-ին Լենինգրադում՝ կյանքի 77-րդ տարում։
Ֆեոդոր Պուստովոյտովի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և արտասահմանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С. 107.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 55.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С. 22.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.135.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.22.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.107.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.55.
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 16 մահեր
- 1989 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ուկրաինացի նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս բնանկարիչներ
- Ռուս մանկավարժներ