Ֆեոդոր Պոպուդոգլո
Ֆեոդոր Պոպուդոգլո | |
---|---|
Ծնվել է | 1846[1] |
Մահացել է | հոկտեմբերի 14 (26), 1883[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող |
Ֆեոդոր Պոպուդոգլո (ռուս.՝ Фёдор Феодосьевич Попудогло, 1846[1] - հոկտեմբերի 14 (26), 1883[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս բելետրիստ։ Անտոն Չեխովը նրան է նվիրել իր «Կենդանի ապրանք» պատմվածքը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելետրիստ, դրամատուրգ և լրագրող, տպագրվել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ամսագրերում և թերթերում։ 1870-ականների վերջին, 1880-ականների առաջին կեսին իր տեքստերը զետեղել է «Համաշխարհային պատկերազարդում» (ռուս.՝ «Всемирной иллюстрации»), «Զարթուցիչ» (ռուս.՝ «Будильнике») և «Սկոմորոխ» ալմանախում։ Երբեմն հանդես է եկել Ֆ. Պ. գրական անունով[3]։ «Վուկոլ Վախրուշին» («Զարթուցիչ», 1879), «Չարաճճի ռեբուս», «Ֆանտաստիկ տեսարաններ կարծես գավառական կյանքից» աշխատությունների «Սեփական մեղքով» պատմվածքի հեղինակն է։ Եղել է Չեխովի ընկերը[4]։
Մահացել է Մոսկվայում։ Նրա հիշատակը հավերժացրել է Դ. Դ. Յազիկովը։
Չեխովը Պոպուդոգլոյի մահվան մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր նամակներից մեկում[5] Անտոն Չեխովը Պոպուդոգլոյի և նրա մահվան մասին հայտնում է, որ վերջինս տաղանդավոր չէր, չնայած որ նրա դիմանկարը զետեղում են «Զարթուցիչ»-ում, որ Չեխովը, գիշերով այցելում էր նրան Կուդրինո, որ նա բուժվել է բազմաթիվ բժիշկների մոտ, այդ թվում և Չեխովի, և միայն նա, որ գրական հնաբնակ էր, կռահում է, որ նա մահացել է ուղեղի բորբոքումից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Русские писатели 1800—1917: Биографический словарь / P. Nikolayev — Moscow: 2007. — Vol. 5: П—С. — P. 92. — 800 p.
- ↑ Антон Чехов. ЖИВОЙ ТОВАР, Посвящается Ф. Ф. Попудогло
- ↑ Из словаря псевдонимов
- ↑ Словарь литературных типов
- ↑ «Чехов — Чехову Ал. П., между 15 и 28 октября 1883». chehov-lit.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.