Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կենտրոնական շրջանի Վլադիմիրովսկի հրապարակում՝ նվիրված ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակ Լյուբով Միխայլովնա Խոլինան Դոստոևսկու գրանիտե հուշարձանի էսքիզը կազմել է դեռևս 1956 թվականին և հետագա մի քանի տարիների ընթացքում կատարելագործել է այն, սակայն տարբեր պատճառներով հուշարձանի տեղադրումը ձգձգվել է: Միայն 1988 թվականի հոկտեմբերի 31-ին Լենխորհրդի գործկոմը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Մշակույթի գլխավոր վարչությունը, Լենինգրադի կազմակերպությունները՝ Ճարտարապետների միությունը և ՌԽՖՍՀ նկարիչների միությունը մրցույթ հայտարարեցին զարգացնելու Դոստոևսկու հուշարձանի նախագիծը: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 12 ծրագիր, իսկ առաջին մրցանակը շնորհվել է Լ. Մ. Խոլինայի և ճարտարապետ Վ. Պետրովի նախագծին: Սակայն այդ ծրագիրը չի իրագործվել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել գրանիտե քանդակը փոխարինել բրոնզով:

Ծրագրում անհրաժեշտ փոփոխությունները կատարվել են 1993-1994 թթ. Լ. Մ. Խոլինայի որդու և թոռան՝ նկարիչ Պյոտր Ալեքսանդրովիչի և քանդակագործ Պավել Պետրովիչ Իգնատևի մասնակցությամբ: Դոստոևսկու բրոնզե քանդակի էսքիզը ձուլվել է «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում:

Հուշարձանի տեղադրման վայրի ընտրությունը կատարվել է Դոստոևսկու թանգարանի և քաղաքի գլխավոր նկարիչ Ի. Գ. Ուրալովի նախաձեռնությամբ Բոլշայա Մոսկովսկայա բուլվարում՝ Վլադիմիրսկի եկեղեցու մոտ, Կուզնեչնի նրբանցքի և Յամսկոյ փողոցի անկյունի շենքի հարևանությամբ, որտեղ Դոստոևսկին ապրել է կյանքի վերջին օրերը:

Հուշարձանը բացվել է 1997 թվականի մայիսի 30-ին: Հուլիսի յուրաքանչյուր առաջին շաբաթ օրը հուշարձանի մոտ կազմակերպվում են Դոստոևսկու օրեր Սանկտ Պետերբուրգում:

Դոստոևսկին 2 մետր բարձրությամբ բրոնզե հուշարձանում պատկերված է նստած՝ ասես լարված աշխատում է իր ստեղծագործությունների վրա: Գրողի հայացքն ուղղված է Վլադիմիրսկի եկեղեցուն: Քանդակը տեղադրված է 1,5 մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանին, որի վրա փորագրված է «Դոստոևսկուն»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]