Ֆելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելս Սամանիների պետությունից, հատված Բուխարայում, Հիջրայի 353 թվականին (մ.թ. 964): Տրամագիծ՝ 22 մմ (0.87 դյույմ), քաշ՝ 2.1 գ (0.074 ունցիա):

Ֆելս, փոքր պղնձե արաբական միջնադարյան մանրուն մետաղադրամ է: VII դարում հայտնվել է որպես բյուզանդական ֆոլիսի ընդօրինակում[1]: Ֆելսը հատվել է Օմայյան, ապա Աբբասյան խալիֆայություններում: Թողարկման ընթացքում ֆելսի քաշը տատանվում էր 1-ից 9 գ-ի սահմաններում: Մետաղադրամները պարունակում էին բացառապես մակագրություններ, այնպիսիք, ինչպիսիք են Ղուրանից մեջբերումներ, դրամահատարանի տեղը, թողարկման տարեթիվը, խալիֆի անունը և այլն[2]:

Աբբասի դինաստիան սկսեց Կենտրոնական Ասիայի գրաված տարածքների կառավարման մեջ ներգրավել տեղացի արիստոկրատներին: Այսպես են առաջացել հիմնադիրների անունով կոչված պետությունները՝ Թահիրիների էմիրություն (821-873), Նիշապուր մայրաքաղաքով, և Սամանիդյան (819-999)` Սամարղանդ մայրաքաղաքով, իսկ ավելի ուշ՝ Բուխարայում, որտեղ դրամաշրջանառության մեջ օգտագործվում են պղնձե ֆելսեր կամ ժամանակակից արտասանությամբ՝ ֆալսեր: 10-րդ դարի վերջում Կարախանիդյան պետության առաջացման հետ, որն ընդունեց իսլամը, ապա մահմեդական դրամական համակարգը, Արևելյան Թուրքստանից մինչև Բուխարա ձգվող ընդարձակ տարածքում հատվում էին ֆելսեր:

Սկզբում 48 պղնձե մետաղադրամը համապատասխանում էր 1 դիրհամի: 11-րդ դարի առաջին քառորդում սկսված «արծաթե ճգնաժամը» արժեզրկեց արծաթե դիրհամն ու տարբեր փոքր մասերի դրա մանրելու անհրաժեշտությունը վերացավ: XI դարից սկսած ֆելս անունը հազվադեպ է հանդիպում: Ֆելսի բառի բազմազանությունը արաբերենում հնչում է որպես «ֆուլուս»: Մի շարք միջնադարյան իսլամական երկրներում «ֆուլուս» բառը օգտագործվել է պղնձե մետաղադրամներ նշելու համար: Արդյունքումում «Ֆուլուս» (արաբերեն՝ فلوس) բառը արաբերենում սկսեց նշանակել փող, դրամ[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fels» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2016-01-04 
  2. 2,0 2,1 НС, 1980, «Фелс»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]