Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան
Կոորդինատներ47°15′39″ հս․ լ. 38°55′04″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՏագանրոգ
Կառուցվել է1987
Կառուցել էԱլեքսանդր Շչերբակով
Ներկա վիճակըկանգուն

Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Феликсу Дзержинскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Տեղադրվել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին Ձերժինսկու փողոցի վերջում, Կայարանամերձ հրապարակի մուտքի մոտ։ Հուշարձանի հեղինակը խորհրդային քանդակագործ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Ալեքսանդր Դմիտրիևիչ Շչերբակովը։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է լեհ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից Ֆելիքս Ձերժինսկուն։

  • Քանդակագործ՝ Ալեքսանդր Շչերբակով
  • Ճարտարապետ՝ Պյոտր Բոնդարենկո

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Ձերժինսկին Տագանրոգում չի եղել, թեև նրա հայրը՝ Էդմունդ Ձերժինսկին, մի քանի տարի մաթեմատիկա է դասավանդել Տագանրոգի դասական արական գիմնազիայում։

Որոշակի հարաբերություններ, այնուամենայնիվ, կապում են Տագանրոգը և Ֆ. Ձերժինսկուն. նա 1922 թվականին Տագանրոգի մետալուրգիական գործարանը փրկել է փակվելուց[1]։ «Յուգոստալ» տրեստը, որին ենթարկվել է Տագանրոգի մետալուրգիական գործարանը, 1922 թվականին որոշել էր, որ գործարանի վերականգնումը հնարավոր չէ և նրա հետագա շահագործումը պիտանի չէ[1]։ Սկսվել էր սարքավորումների ապամոնտաժումը, և միայն Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի նախագահ Ֆ. Ձերժինսկու միջամտությունը գործարանը փրկել է լուծարումից[1]։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1987 թվականի նոյեմբերի 5-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 75.
  2. Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 154.