Ֆելիքս Խոջոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Խոջոյան
Անձնական տվյալներ
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1974(1974-10-22) (49 տարեկան) կամ դեկտեմբերի 22, 1974(1974-12-22) (49 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սմ
Դիրք Պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-2000 Հայաստան Շիրակ 129 (4)
2001 Հայաստան Արաքս (Արարատ) 16 (0)
2002-2003 Հայաստան Բանանց 18 (2)
2003-2005 Իրան Պեգաղ Գիլան ? (?)
2005-2006 Իրան Էստեգլալ ? (?)
2007-2009 Հայաստան Շիրակ 74 (0)
Ազգային հավաքական
1997-2001 Հայաստան Հայաստան 17 (1)
Մարզչական կարիերա
2010-մ.հ. Հայաստան Շիրակ Մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆելիքս Ալբերտի Խոջոյան (հոկտեմբերի 22, 1974(1974-10-22) կամ դեկտեմբերի 22, 1974(1974-12-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոջոյանը Գյումրիի ֆուտբոլային դպրոցի սան է, ինչպես և «Շիրակ» ակումբի շատ խաղացողներ։ Ակումբի կազմում բարձրագույն լիգայում իր նորամուտը նշել է 1994 թվականին՝ մասնակցելով «ԿանԱԶ»-ի դեմ խաղում[1]։ Այն մրցաշրջանում նա անցկացրել է 13 խաղ և արժանացել առաջնության ոսկե մեդալի։ Այդ ժամանակից ի վեր հանդես է եկել թիմի հիմնական մասում, որի հետ մեդալների է արժանացել Հայաստանի առաջնությունում, ինչպես նաև հաղթել է Հայաստանի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում։

2000 թվականի մրցաշրջանի ավարտին լքել է «Շիրակը» և տեղափոխվել Արարատի «Արաքս» ակումբ։ Առաջնության ավարտից հետո տեղափոխվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբ։ 2003 թվականի մրցաշրջանում Խոջոյանը հասցրել է անցկացնել երկու խաղ։ Առաջնության ընթացքում տեղափոխվել է իրանական «Պեգաղ Գիլան», որը հանդես էր գալիս առաջին լիգայում։ Ակումբի հետ կնքել է կես տարվա պայմանագիր։ «Պեգաղ Գիլանի» հետ անցել է բարձրագույն լիգա, ինչից հետո ղեկավարությունը պայմանագրի ժամկետը երկարացրել է մինչև երկու տարի։ 2004/05 մրցաշրջանի ավարտին «Պեգաղ Գիլանը» կորցրել է իր տեղը առաջնությունում, և Խոջոյանը տեղափոխվել առաջին լիգայի «Էստեգլալ»՝ պայմանագիր կնքելով մինչև 2008 թվականը։ Սակայն ֆինանսական դժվարությունները նրան ստիպել են վերադառնալ Հայաստան[2]։

Երկար ընդմիջումից հետո նա վերադարձել է «Շիրակ», որտեղ էլ նախատեսել էր ավարտել խաղացողի կարիերան։ 2009 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ «Շիրակից» հեռացել են չորս ֆուտբոլիստներ՝ Արարատ Հարությունյանը, Հովհաննես Դեմիրճյանը, Հենրիխ Բատիկյանը և Ֆելիքս Խոջոյանը։ Նրանցից առաջինը տեղափոխվել է այլ ակումբ, իսկ վերջիններն ավարտել են իրենց կարիերան[3]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է «Շիրակի» մարզչական շտաբ։ Խոջոյանը նշանակվել է գլխավոր մարզչի օգնական (այն ժամանակ գլխավոր մարզիչը Վարդան Բիչախչյանն էր)[4]։ Մեկ տարի անց ակումբ է եկել Սամվել Պետրոսյանը։ Վերջինս պաշտոնապես նշանակվել է ակումբի ադմինիստրատոր, սակայն փաստացի եղել է ակումբի գլխավոր մարզիչը։ Նրա օգնականներն են դարձել Խոջոյանը, Բիչախչյանն ու Արթուր Հովհաննիսյանը[5]։ Խոջոյանը, հաշվի առնելով գլխավոր մարզչի պաշտոնի բացակայությունը, նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար[6][7]։ 2011 թվականի մրցաշրջանի սկզբին մասնակցել է պարապմունքների՝ նպատակ ունենալով ստանալ A կատեգորիայի լիցենզիա[8]։ 2011 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությունում «Շիրակը» 12 տարվա ընդմիջումից հետո հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է «Միկային» 1:4 հաշվով։ Ամռանը Պետրոսյանն ազատվել է պաշտոնից վատ արդյունքների պատճառով, և ակումբը կրկին գլխավորել է Բիչախչյանը։ Քանի որ Բիչախչյանն ուներ A կարգի լիցենզիյա, Խոջոյանը դառնում է մարզիչ[9]։

2012 թվականի մարտին մարզիչներից ու հարհանգիչներից կազմված հայկական պատվիրակության կազմում այցելել է Ամստերդամ՝ մասնակցելու ՈւԵՖԱ Study Group Scheme նախագծին, որը նվիրված էր պատանեկան ֆուտբոլին[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Շիրակ»
    • Հայաստանի չեմպիոն - 1994, 1999
    • Հայաստանի առաջնության արծաթե մոդալակիր - 1995/96, 1997, 1998
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2000
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1994, 1999
    • Հայաստանի սուպերգավաթակիր - 1996, 1999
    • Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1998
  • Հայաստան «Սպարտակ» (Երևան)
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2001

Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Շիրակ»
    • Հայաստանի գավաթակիր - 2011/12
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ходжоян провел 200-й матч в чемпионате Армении» (ռուսերեն). Armfootball.com. 23.10.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 14.04.2012-ին.
  2. «Феликс Ходжоян: «Рад снова оказаться в «Шираке»»» (ռուսերեն). Armfootball.com. 27.02.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 14.04.2012-ին.
  3. : «Итоги межсезонья «ШИРАК»» (ռուսերեն). Armfootball.com. 22.03.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 14.04.2012-ին.
  4. «Опытные футболисты покидают «Ширак»» (ռուսերեն). Armfootball.com. 23.12.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 14.04.2012-ին.
  5. «В 2011 г. «Ширак» поборется за место в квартете сильнейших» (ռուսերեն). Armfootball.com. 30.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 14.04.2012-ին.
  6. «В «Шираке» тренируются три новичка» (ռուսերեն). Armfootball.com. 10.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 14.04.2012-ին.
  7. «Арарат Арутюнян нуждается в операции» (ռուսերեն). Armfootball.com. 08.03.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 15.04.2012-ին.
  8. «Аркадий Андриасян принял участие в занятиях для получения тренерской лицензии категории А» (ռուսերեն). Armfootball.com. 01.03.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 14.04.2012-ին.
  9. «Вардан Бичахчян снова возглавил «Ширак»» (ռուսերեն). Armfootball.com. 12.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 15.04.2012-ին.
  10. «Армянские тренеры изучили голландский опыт» (ռուսերեն). Armfootball.com. 27.03.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 15.04.2012-ին. {{cite web}}: Unknown parameter |arciveurl= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]