Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան
Telescopio del Observatorio Carlos Cesco.jpg
Տեսակաստղադիտարան
Աստղադիտարանի կոդ808
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
ՎայրSan Juan Province
ԲԾՄ2348 մետր
Կոորդինատներ: 31°48′8.280000099996″ հվ. լ. 69°19′35.400000099985″ ամ. ե. / 31.80230000002777757° հս․. լ. 69.32650000002777801° ավ. ե. / 31.80230000002777757; 69.32650000002777801

Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան (իսպ.՝ Observatorio Astronómico Félix Aguilar; OAFA, աստղադիտարանի կոդը` — «808»), աստղադիտարան Արգենտինայի Սան Խուան պրովինցիայում: Հիմնադրվել է 1953 թվականին[1]:

Աստղադիտարանի հիմնական դիտարկող շինությունները գտնվում են Էլ Լիոնսիտո ազգային պարկում, որը գտնվում է Սան Խուան պրովինցիայի արևմուտքում: Այս ազգային պարկում է տեղակայված նաև Էլ Լիոնսիտո աստղադիտարանը: Աստղադիտարանը ղեկավարում է Սան Խուանի ազգային համալսարանի Ֆիզիկական և բնական գիտությունների բաժինը: Աստղադիտարանի նախկին շինությունները տեղակայված են եղել Սան Խուան քաղաքի արևմտյան արվարձաններում:

Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանը անվանվել է արգենտինացի աստղագետ և ճարտարագետ Ֆելիքս Ագիլարի (1884–1943) պատվին, ով եղել է Լա Պլատա աստղադիտարանի տնօրենը 1919-ից 1921 թվականները, ինչպես նաև 1934-ից մինչ իր մահը: Աստղադիտարանի վերանվանումը 1974 թվականին կատարվել է ի պատիվ Կառլոս Ուլրիկո Սեսկոյի պատվին, հաշվի առնելով նրա կատարած ներդրումը աստղադիտարանի հիմնադրման և աշխատանքների մեջ:

Աստերոիդների հիմնական գոտու (3083) OAFA աստերոիդը անվանվել է, այս աստղադիտարանի պատվին, որտեղ էլ այն հայտնաբերվել է[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Կալիֆոռնիայի Լիկի աստղադիտարանում սկսվեցին հյուսիսային Ծիր Կաթինի կառուցվածքի հետազոտություններ, որի ընթացքում որոշվում էին աստղերի ճշգրիտ տեղաբաշխումն ու շարժումը: Առաջացավ անհրաժեշտություն կատարել նույնը նաև հարավային կիսագնդի համար և 1960 թվականի Եյլի համալսարանը ստացավ 750 հազար դոլար նախնական ֆինանսավորում հարավային կիսագնդում այս նպատակներն իրականացնելու համար աստղադիտարան կամ դիտարկումների կայան կառուցելու համար, ֆինանսավորումը տրվել էր Ֆորդի հիմնադրամը: Աստղադիտարանի տեղաբաշխման ընտրության արդյունքում այն կառուցվեց Արգենտինայի Սան Խուան պրովինցիայում գտնվող Էլ Լիոնսիտոյում: Աստղադիտարանը գտնվում է Անդերի արևելյան լանջերին, մոտավորապես 2400 մ բարձրության վրա ծովի մակերևույթից: Տարածքը տրամադրվեց Կույոյի ազգային համալսարանի կողմից երկարատև լիզինգի պայմանագրով, և աստղադիտարանը սկսեց համատեղ օգտագործվել Կույոյի համալսարանի ենթակայության տակ գտնվող Սան խուանի Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանի և Եյլի-Կոլումբիայի հարավային աստղադիտարանի (YCSO) կողմից:

Հարավային կիսագնդի երկնքի առաջին հետազոտությունները կատարվել են 1965-ից 1974 թվականները, Ազգային գիտական հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ: Այս ընթացքում Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանից (USNO) այստեղ է տեղափոխվել երկայնական շրջանաձև աստղադիտակ, դիտարկումների հնարավորությունների ընդլայնման համար, որը հետագայում, 1974 թվականին, հետազոտությունների ավարտից հետո տեղափոխվեց Վաշինգտոն: Մոտավորապես նույն ժամանակ Կոլումբիայի համալսարանը դուրս եկավ աստղադիտարանի կառավարման պայմանագրից:

1972 թվականին Կույոյի համալսարանը բաժանվեց մի քանի առանձին համալսարանների, համաձայն նրանց տեղաբաշխման: Սան Խուանում գտնվող մասը դարձավ Սան Խուանի ազգային համալսարան և համապատասխանաբար ստանձնեց Եյլի հարավային աստղադիտարանի ղեկավարումը և Եյլի համալսարանի հետ կնքված պայմանագրի կատարումը: 1990 թվականին Էլ Լիոնսիտոյի աստղադիտարանը վերանվանվեց Կառլոս Ուլրիկո Սեսկոյի անվան աստղագիտական կայան (իսպ.՝ Estación Astronómica Carlos Ulrrico Cesco; EACUC):

1974-ից 1983 թվականները Էլ Լիոնսիտոն կառավարվում էր Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանի կողմից: 1983 թվականին համաձայն նոր պայմանագրի կնքված Եյլի համալսարանի հետ շարունակվեցին հարավային երկնքի աստղերի դիտարկումները: Այս պայմանագիրը ևս մեկ անգամ երկարացվեց 1993 թվականին տաս տարով: Մոտ 1987 թվականին Kodak-ը դադարեցրեց լուսանկարչական թիթեղների արտադրությունը, որոնք օգտագործվում էին դիտարկումների ժամանակ: Այդ պահին աստղադիտարանը ավարտել էր աստղերի դիտարկման մոտ մեկ երրորդ մասը: 1997 թվականին աստղադիտակի վրա տեղադրվեց ԼԿՍ խցիկ, որը փոխարինեց լուսանկարչական թիթեղների խցիկին:

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրկնակի աստղագրաֆ (2 խողովակ D = 50.8 սմ ապերտուրայով)
  • Արհեստական արբանյակների լազերային հեռաչափ

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 63 աստերոիդ 1967-ից 1990 թվականները[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Schmadel Lutz D. (2007)։ «(3083) Oafa»։ Dictionary of Minor Planet Names – (3083) OAFA։ Springer Berlin Heidelberg։ էջ 254։ ISBN 978-3-540-00238-3։ doi:10.1007/978-3-540-29925-7_3084 
  2. «MPC/MPO/MPS Archive»։ Minor Planet Center։ Վերցված է 25 May 2017 
  3. Minor Planet Discoverers

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները