Ֆարմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարմա
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

«Ֆարմա», գիտագործնական եռամսյա հանդես, Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության հրատարակություն[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերականը լույս է տեսնում 2011 թվականից Երևանում։ Գլխավոր խմբագիրն Արամ Ղազարյանն է, պատասխանատու խմբագիրը՝ Պետրոս Ղազարյան։

Տպագրում է դեղագործության, գործնական առողջապահության և բժշկագիտության այլ ոլորտների վերաբերյալ գիտական և գործնական ուսումնասիրություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ամփոփումներով)։ Անդրադառնում է նաև առողջապահական և դեղագործական նորագույն հայտնագործություններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։