Ֆարհադի սխրանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆարհադի սխրանքը
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլբերտ Խաչատուրով
Սցենարի հեղինակIbrahim Rahim?
ԴերակատարներJavlon Hamroyev?, Վիյա Արտմանե, Լայմոնաս Նորեյկա և Valentīns Skulme?
ԵրաժշտությունRumil Vildanov?
ԿինոընկերությունՈւզբեկֆիլմ
Տևողություն77 րոպե

«Ֆարհադի սխրանքը» (ռուս.՝ «Подвиг Фархада»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալբերտ Խաչատուրովը 1967 թվականին հերոսական դրամայի ժանրում։

Ֆիլմը նկարահանվել է Կալինինգրադի մարզում[1]։ Ֆարհադի դերի համար Ջավլոն Խամրաևն ստացել է Ուզբեկստանի ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Ձախողված տանկային ճեղքման ժամանակ կապիտան Ֆարհադ Աբասովը գերի է ընկնում։ Գերմանացի գեներալ Հոֆմանը որոշում է փորձ կատարել. հրետանային կրակի տակ Ֆարհադը վարպետորեն տանում է «Տ-34» տանկը պայթյունների միջով՝ միայնակ ճեղքելով պաշտպանական գիծը։

Հոֆմանը հիացած է Ֆարհադի քաջությամբ ու վարպետությամբ, սակայն, չհասնելով անհրաժեշտ վկայությունների, հրամայում է նրան գնդակահարել։ Հոֆմանի հետ խոսակցության ընթացքում Ֆարհադը հարվածում է նրան և ռուս թարգմանչուհի Վերայի օգնությամբ փախչում է։ Գրավված գերմանական տանկով նրանց հաջողվում է որոշ ժամանակով փախչել հետապնդումից։

Ֆարհադը Վերային հանձնարարում է հասնել յուրայինների մոտ, իսկ ինքը զոհվում է՝ խոցելով գերմանական ռազմական էշելոն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջավլոն Խամրաև – Ֆարհադ Աբասով, կապիտան, տանկիստ
  • Վիա Արտմանե – Վերա, թարգմանիչ
  • Լայմոնաս Նորեյկա – Հոֆման, գերմանացի գեներալ
  • Վալենտինս Սկուլմե – Հասսել
  • Մադինա Մահմուդովա
  • Վոլդեմար Ակուրատերս
  • Գենադի Ֆրոլով
  • Հիքմատ Լատիպ – բամբակագործ
  • Նկարահանումներին մասնակցել են նաև Մերձբալթյան ռազմական օկրուգի զինծառայողները։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Իբրահիմ Ռահիմ
  • Ռեժիսոր՝ Ալբերտ Խաչատուրով
  • Օպերատոր՝ Տրայկո Էֆտիմովսկի
  • Նկարիչ՝ Վադիմ Դոբրին
  • Կոմպոզիտոր՝ Ռումիլ Վիլդանով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Իսրայել Արկաշևսկի
  • Ֆիլմի տնօրեններ՝ Մ. Իշևսկի, Ն. Իսլամով

Տեխնիկական տվյալններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտադրություն՝ Ուզբեկֆիլմ
  • Գեղարվեստական ֆիլմ, մեկ սերիա, հեռուստատեսային, սև-սպիտակ
  • Տևողությունը՝ 77 րոպե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фильмы снятые в Немане»։ // moyneman.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-07-20 
  2. «Хамраев Джавлон Раззакаевич»։ // kino-teatr.ru։ Վերցված է 2012-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]