Ֆարկին (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարկին
Գետաբերանի տեղակայումԲաթման
Տեղակայում
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԴիարբեքիրի մարզ

Ֆարկին (Նիգիֆորիոս, Նիկեփորին, Նիկեփորիս, Նիկեֆորիս, Նիկիփորիս, Ֆարքին, Նիկեփորիոն[1]), գետ Թուրքիայում Տիգրիսի ձախակողմյան Բաթման վտակի աջ օժանդակը։ Մայր գետին է միանում Ֆարկին քաղաքի մոտ։ Յոզեֆ Մարկվարտը հնարավոր է համարում Փավստոս Բուզանդի հիշատակած Մեծ Ծոփքի Մամուշեղ գետը նույնացնել վերջինիս հետ։ Ֆարկինի տարբերակները ոմանք նույնացնում են Բաթման գետին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 223.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 514 — 916 էջ։