Ֆարխադ Գիստարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարխադ Գիստարով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1994(1994-11-21)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան

Ֆարխադ Ռաուֆովիչ Գիստարով (ռուս.՝ Фархад Рауфович Гыстаров, նոյեմբերի 21, 1994(1994-11-21)[1], Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, վրացական «Ռուսթավի» ակումբի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 21-ին Դոնի Ռոստովում։ Հինգ տարեկանից զբաղվել է ֆուտբոլով տեղի ՍԿԱ ֆուտբոլային դպրոցում։ Առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Լիսյակը։ 2010 թվականին, երբ նա դեռ 16 տարեկան էլ չկար, հրավիրվում է ՍԿԱ ակումբ։ Հիմնական թիմում նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 31-ին ՖԱՅՈՒՐ ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 90-րդ րոպեին։ 2012-2013 մրցաշրջանի մեկնարկից առաջ ՍԿԱ-ն ֆինանսական խնդիրների պատճառով որոշում է դուրս գալ ՊՖԼ միության կազմից, ինչից հետո Գիստարովը պայմանագիր է կնքում Ստավրոպոլի «Դինամո»[2] ակումբի հետ։ 2016 թվականին մեկ մրցաշրջանով վերադարձել է ՍԿԱ։ 2017 թվականի հունվարին մեկնել է ադրբեջանական «Սումգայիթ», որի ընթացքում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 8 խաղի։ Նույն տարվա ամռանը վերադարձել է Ռուսաստան, որտեղ պայմանագիր է կնքել «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի հետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի փոքր եղբայր։ Նրա զարմիկ Ֆուադ Գեյդարովը նույպես ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել ՊՖԼ-ի ակումբներում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Фархад Гыстаров: «Всегда стараемся радовать болельщиков» - Официальный сайт ПФК «Динамо Ставрополь»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]