Ֆարխադ Գիստարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆարխադ Գիստարով
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1994(1994-11-21)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, Ռուսաստան

Ֆարխադ Ռաուֆովիչ Գիստարով (ռուս.՝ Фархад Рауфович Гыстаров, նոյեմբերի 21, 1994(1994-11-21)[1], Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, վրացական «Ռուսթավի» ակումբի կիսապաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 21-ին Դոնի Ռոստովում: Հինգ տարեկանից զբաղվել է ֆուտբոլով տեղի ՍԿԱ ֆուտբոլային դպրոցում։ Առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Լիսյակը: 2010 թվականին, երբ նա դեռ 16 տարեկան էլ չկար, հրավիրվում է ՍԿԱ ակումբ: Հիմնական թիմում նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 31-ին ՖԱՅՈՒՐ ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 90-րդ րոպեին: 2012-2013 մրցաշրջանի մեկնարկից առաջ ՍԿԱ-ն ֆինանսական խնդիրների պատճառով որոշում է դուրս գալ ՊՖԼ միության կազմից, ինչից հետո Գիստարովը պայմանագիր է կնքում Ստավրոպոլի «Դինամո»[2] ակումբի հետ: 2016 թվականին մեկ մրցաշրջանով վերադարձել է ՍԿԱ։ 2017 թվականի հունվարին մեկնել է ադրբեջանական «Սումգայիթ», որի ընթացքում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 8 խաղի: Նույն տարվա ամռանը վերադարձել է Ռուսաստան, որտեղ պայմանագիր է կնքել «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի հետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի փոքր եղբայր: Նրա զարմիկ Ֆուադ Գեյդարովը նույպես ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել ՊՖԼ-ի ակումբներում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]