Ֆարիդա Բուրկիա
| Ծնվել է | հունվարի 23, 1948 (78 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Կասաբլանկա, Մարոկկո |
| Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր |
| IMDb | ID ID 3963738 |
Ֆարիդա Բուրկիա (Farida Bourquia, հունվարի 23, 1948, Կասաբլանկա, Մարոկկո), մարոկկացի ռեժիսոր, կինոարտադրությունում գործունեություն ծավալած մարոկկացի առաջին կանանցից մեկը[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1973 թվականներին դրամատիկական արվեստ է ուսանել Մոսկվայում, այնուհետև դրամատիկական արվեստ է դասավանդել Կասաբլանկայի կոնսերվատորիայում։ Կինոգործունեություն ծավալել է հանրային հեռուստատեսությունում՝ Radiodiffusion-Télévision Marocaine, ստեղծել վավերագրական ֆիլմեր և մանկական հաղորդումներ[1]։
1975 թվականին Կանանց միջազգային տարում Ֆարիդա Բուրկիան ստեղծել է Մարոկկոյի առաջին վավերագրական ֆիլմերը, որոնք ամբողջությամբ ստեղծվել են կնոջ կողմից[1]։ 1982 թվականին նկարահանված The Embers ֆիլմը պատմում է գյուղում ապրող երեք որբ երեխաների մասին[2]։ «Երկու կանայք ճանապարհին» ֆիլմն ամերիկյան դասական «Թելմա և Լուիզա» ֆիլմի մարոկկյան տարբերակն է[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր հեռուստատեսության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le dernier aveu [Վերջին խոստում]
- La bague [Մատանին]
- Je ne reviendrai pas [Չեմ վերադառնա]
- Le visage et le miroir [Դեմքն ու հայելին]
- La boite magique [Կախարդական տուփ]
- La maison demandee [Հայտնի տունը]
Ընտրյալ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- al-Jamra / La braise [Էմբերներ], 1982
- Tariq al Alyat / Deux femmes sur la route [Երկու կանայք ճանապարհին], 2007
- Zaynab, la rose d'Aghmat, 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Valérie K. Orlando (2011). Screening Morocco: Contemporary Film in a Changing Society. Ohio University Press. էջեր 144–. ISBN 978-0-89680-478-4.
- ↑ Armes, Roy (2003). «Cinema in the Maghreb». In Oliver Leaman (ed.). Companion Encyclopedia of Middle Eastern and North African Film. Routledge. էջ 204. ISBN 978-1-134-66252-4.
|