Ֆարակլոս (ամրոց)
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Charaki? |
Վարչական միավոր | Rodos Municipality? |
Երկիր | Հունաստան |
Պատվիրող | Բյուզանդական կայսրություն |
Ընթացիկ վիճակ | ավերակ |
Feraklos Castle Վիքիպահեստում |
Ֆարակլոս ամրոց (հուն․՝ Kάστρο Φεράκλος[1], անգլ.՝ Feraclos Castle), պաշտպանական կառույց, գտնվում է Հունաստանի Հռոդոս կղզում,Խառակի ավանի ծովախորշում։ Գոյություն ունի Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանից, 14-րդ դարի սկզբին օգտագործվում էր արաբական ծովահենների կողմից; 1306 թվականին նվաճվել է Հիվանդախնամների միաբանության ասպետների կողմից, սակայն գրավումից հետո այն չի օգտագործվել, և 1408 թվականին արդեն ամրոցը վերածվել է ավերակների։ Վերականգնվել է Մալթյան օրդենի մագիստրոս Ջովաննի Բատտիստա Օրսինիի (Giovanni Battista degli Orsini, 1467—1476) և Պիեռ Աուբուսսոնոյի (Pierre d’Aubusson, 1476—1503) կողմից ծովախորշի պաշտպանության համար։ Այն Հռոդոս կղզու գլխավոր ամրություններից էր։
Ըստ նախագծի ամրոցը բազմանկյուն է, պատերի հաստությունը մոտ 680 մետր է։ Ներսում ենթադրվում է բնակեցված ե եղել, ավերակներից դա հիմա էլ երևում է։ Հյուսիսային և արևելյան կողմերի պատերի մի մասը պահպանվել են Բյուզանդական կայսրության ժամանակներից։ Հյուսիսային կողմից երևում են երկու կշոր աշտարակներով պահպանվող դարպասների մնացորդները։ Պատերը պաշտպանության համար ունեել են սուր ծայրեր։ Ամրոցի ներսում պահպանվել են ջրով լի բաքերը, ներքին սրահների և շինությունների ավերակները։ Ըստ լեգենդների ամրոցի տակ կան ստորգետնյա անցումներ։
1523 թվականին երկարատև հարձակումից հետո ամրոցը գրավվեց Օսմանական Թուրքիայի կողմից։ Չի օգտագործվել օսմանների կողմից և այդ օրվանից լքված է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամրոցի տեսքը հարավից: Երեկո
-
Ամրոի տեսքը հարավից: Գիշեր
-
Ամրոցի տեսքը արևմուտքից: Երեկո
-
Հարավից դեպի ամրոց տանող ճանապարհի մնացորդները
-
Կամարի ավերակները
-
Հյուսիսային պատի ավերակները
-
Հարավային պատից հատված
-
Ավերակների վրա աճած ձիթենի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Κάστρο Φεράκλου: Περιγραφή» (Greek). Greek Ministry of Culture. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)