Jump to content

Զոխ (Խարզանի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆաթիհբեյից)
Ավան
Զոխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽարզանի գավառակ
Այլ անվանումներԶոխայիդ, Զոխայտ. Զոխեթ, Զոկա, Ֆաթիհբեյ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Զոխ (Խարզանի գավառ) (Աշխարհ)##
Զոխ (Խարզանի գավառ) (Աշխարհ)

Զոխ, ավան (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում, Խարզանի գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Սղերդ քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, լեռնային վայրում, Տիգրիսի վտակ Խարզան գետի ձախ կողմում, Սուրբ Կոնոնոսի վանքից քիչ հեռու։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին ավանն ուներ 230 տուն հայ և քուրդ բնակիչ։ Հայերը խոսում էին անսովոր բարբառով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոխն ուներ եկեղեցի։ Ըստ Նիկողայոս Ադոնցի այստեղ է գտնվել Աղձնիք աշխարհի Քիշ (Քուշի) բերդաքաղաքը։ Զոխը նաև նույնացվում է Արզան (Շուկառաբա) բերդաքաղաքի հետ[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 314

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 699