Զոխ (Խարզանի գավառ)
Արտաքին տեսք
Ավան | ||
---|---|---|
Զոխ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խարզանի գավառակ | |
Այլ անվանումներ | Զոխայիդ, Զոխայտ. Զոխեթ, Զոկա, Ֆաթիհբեյ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Զոխ, ավան (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում, Խարզանի գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Սղերդ քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, լեռնային վայրում, Տիգրիսի վտակ Խարզան գետի ձախ կողմում, Սուրբ Կոնոնոսի վանքից քիչ հեռու։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին ավանն ուներ 230 տուն հայ և քուրդ բնակիչ։ Հայերը խոսում էին անսովոր բարբառով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոխն ուներ եկեղեցի։ Ըստ Նիկողայոս Ադոնցի այստեղ է գտնվել Աղձնիք աշխարհի Քիշ (Քուշի) բերդաքաղաքը։ Զոխը նաև նույնացվում է Արզան (Շուկառաբա) բերդաքաղաքի հետ[1]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 314
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 699)։ ![]() |
|