Jump to content

Օքսիդապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օքսիդապատում, մետաղական շինվածների մակերևութային շերտի կանխամտածված օքսիդացում։ Օքսիդապատման հետևանքով առաջացող օքսիդաթաղանթները (միկրոնի թասերից մինչև 500-600 մկմ հաստության) շինվածքները պաշտպանում են կոռոզիայից, ունեն դեկորատիվ նշանակություն, ծառայում են որպես էլեկտրամեկուսիչներ, հիմք են հանդիսանում պաշտպանական պատվածքների (լաքերի, ներկերի, յուղային քսուքների և այլնի) համար։

Օքսիդապատում կատարում են քիմիական կամ էլեկտրաքիմիական (տես Անոթային օքսիդացում) եղանակով, ինչպես նաև օդի ներգործությամբ՝ բարձր ջերմաստիճանների պայմաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 604
Ընթերցե՛ք «օքսիդապատում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։