Մղտագունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մղտագունում, ածխածնային կամ ցածրալեգիրված պողպատի և թուջի մակերևույթին երկաթի օքսիդների (Fe304 և այլն) 1 — 10 մկմ հաստությամբ շերտի ստացում։ Պատվածքի կառուցվածքը մանրաբյուրեղային է, մանրածակոտկեն։ Մղտագունում լինում է հիմնային՝ օքսիդիչներով հիմնային լուծույթներում (135— 150 °C-ում), թթվային՝ թթվային լուծույթներում քիմիական կամ էլեկտրաքիմիական եղանակներով, ջերմային՝ բարձր ջերմաստիճաններում (մինչև 880 °C) պողպատի օքսիդացում։ Մղտագունում կիրառվում է դեկորատիվ վերջնամշակման՝ մակերևույթներին շագանակագույն, մուգ կապույտ կամ սև գույն հաղորդելու համար (պահպանելով մետաղական փայլը)։ Մղտագունում օքսիդապատման մասնակի դեպքն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 646 CC-BY-SA-icon-80x15.png