Օր (գետ)
| Օր | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 332 |
| Ավազանի մակերես | 18 600 կմ² |
| Ջրի ծախս | 21,3 (Գետաբերանից 61 կմ հեռու) |
| Ջրահոսք | |
| Ակունք | Շիյլի և Տերիսբուտակ գետերի միաձուլման վայր |
| Ակունքի տեղակայում | Mugaljar? |
| Բարձրություն | 303 մ |
| Գետաբերան | Ուրալ |
| Գետաբերանի տեղակայում | Օրսկ |
| Բարձրություն | 185,1 մ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Mamyt?, Mendybay?, Ashchebutak? և Kamsak? |
| Երկրամաս |
|

Օր, գետ, որը հոսում է Ակտյուբինի (Ղազախստան) և Օրենբուրգի մարզերում։ Ուրալ գետի ձախ վտակն է։
Թյուրքական ծագմամբ ор բառը ղազախերեն նշանակում է խրամ, առու, հեղեղատ։
Երկարությունը 332 կմ է, ավազանի մակերեսը՝ 18,6 հազար կմ²։ Օրը ձևավորվում է այն վայրում, որտեղ միաձուլվում են Շիյլի և Տերիսբուտակ գետերը, որոնք սկիզբ են առնում Մուգոջարի արևմտյան լանջերից։
Սնուցումը հիմնականում ձյունային է։ Տարեկան միջին ջրի ծախսը 21,3 մ³/վ է, որի չափման վայրը գտնվում է գետաբերանից 61 կմ հեռավորության վրա։ Ջրառատ է դառնում ապրիլից մինչև մայիս ամսի կեսերը, իսկ տարվա մյուս ամիսներին մակարդակը խիստ ցածր է։ Սառչում է հոկտեմբերի 2-րդ կեսին, նոյեմբերին և հալչում է մարտի վերջին կամ ապրիլին։ Օրի ջրերը օգտագործվում են լիմանային ոռոգման և ջրամատակարարման համար։ Թափվում է Օրսկ քաղաքի Ուրալ գետը։
1735 թվականին Օրի՝ Ուրալ թափվելու վայրում հիմնադրվել են Օրսկի ամրոցը և Օրենբուրգ բնակավայրը, որը ապագայում տեղափոխվեց Ուրալի հոսքի ուղղությամբ ավելի ներքև (ներկայիս Օրենբուրգը Օրենբուրգի մարզի վարչական կենտրոնն է), իսկ հին վայրում մնաց միայն Օրսկի ամրոցը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Государственный водный реестр РФ: Орь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
| ||||||