Լիմանային ոռոգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիմանային ոռոգում, հողի խորը, գարնանային միանվագ խոնավացում տեղական հոսքի ջրերով։

Ապահովում է խոտաբույսերի, եգիպտացորենի, կերային մշակաբույսերի բարձր բերքը։ Լիմանային ոռոգման համար օգտագործում են բարձր տեղադրության տարածությունների ձնհալքի ջրերը, հեղեղաջրերը և ջրամբարների ու ջրանցքների ավելորդ ջուրը։ Ջուրը ոռոգվող հողատարածություններում (լիմանում) լճացվում է պատնեշների և ամբարտակների (թմբեր) համակարգով։

Լիմանները լինում են՝

  • պարզ, երբ լճացվող հողատարածությունը պարսպված է մի թմբի շարքով,
  • հարկային (աստիճանային), երբ լիմանը կազմվում է մի քանի, մեկը մյուսից բարձր դասավորված թմբերի շարքով, (տեխնիկապես առավել կատարելագործված են)։

Ըստ լճացվող ջրի շերտի հաստության լինում են՝

  • խորջրյա (0,6-1,5 մ),
  • սակավաջուր կամ ծանծաղ (0,25-0,6 մ)։

Ոռոգման նորման 1,5-4,5 հազար մ³ հա ջուր է։ Լիմանի ողողման տևողությունը կախված է ոռոգվող կուլտուրայի տեսակից, հողի խոնավունակությունից և խոնավության խորությունից՝ սովորաբար 10-20 օր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 616