Օրֆեում (թատրոն, Գզիրա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրֆեում
Տեսակթատրոն
Երկիր Մալթա
Քարտեզ
Քարտեզ

Օրֆեում թատրոն (անգլ.՝ Orpheum Theatre), Մալթայի Հանրապետության Գզիրա քաղաքում գտնվող կառույց, որի նախագծերը 1932 թվականին պատրաստել է մալթացի ճարտարապետ Հարոլդ Ջ. Բորգը[1], իսկ շինարարական աշխատանքները ղեկավարել է Ֆելիքս Գերադան, որն իր անվան ու ազգանվան առաջին տառերը՝ FG, փորագրել է տվել շենքի ճակատին։ Շենքը կառուցվել է, որպեսզի ծառայի որպես կինոթատրոն, սակայն օգտագործվել է նաև համերգների և թատերական ու օպերային ներկայացումների համար։

Կառույցի ճարտարապետության վրա զգացվում է Art Nouveau ոճի և իսպանական ճարտարապետության որոշ տարրերի ազդեցությունը[2]։

Հիշարժան կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում ելույթներով հանդես են եկել հանրահայտ մի շաք կատարողներ։

1950 թ. մարտի 24-25 - իտալացի տենոր Տիտո Շիպան (Tito Schipa), մի քանի շաբաթ անց՝ Մարիա Կանիլյան (Maria Caniglia)՝ մալթացի անվանի երգիչներ Օրեստ Կիրկոպի և Պաուլ Աշիակի երգակցությամբ

1953 թ. հուլիսի 10 - Թագավորական նավատորմի նվագախմբի համերգը՝ դիրիժոր սըր Մալքոլմ Սարջենթի ղեկավարությամբ

1954 թ. մայիսի 29-30 - իտալացի երգիչ Կլաուդիո Վիլլայի համերգները

1955 թ. տենոր Լուչիանո Տայոլին հինգ համերգ է տվել։

1958 թ. հունիսին Դոմենիկո Մոդունիոն հանդես է եկել համերգային ճոխ ծրագրով՝ կատարելով նաև Nel blu dipinto di blu երգը։

1990-ական թվականների կեսերին թատրոնում կազմակերպվել է առաջին տարերային, ինքնաբուխ-հանպատրաստից pride party-ն, որին որոշ ժամանակ անց միջամտել է ոստիկանությունը[3]

Black Sabbath աշխարհահռչակ երաժշտախումբը համերգ է տվել Orpheum Theatre-ում 1995 թ. օգոստոսի 25-ին[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Malta Who's Who, 1969/70 - page 55
  2. Spazju Teatrali: A Catalogue of Theatres in Malta and Gozo (2016) https://valletta2018.org/wp-content/uploads/2017/03/Spazji-Teatrali-A-Catalogue-of-Theatres-in-Malta-and-Gozo.pdf - Retrieved 10 March 2018.
  3. Malta Independent 14September2019 On-Line: https://www.independent.com.mt/articles/2019-09-14/local-news/First-spontaneous-Pride-party-held-at-the-Orpheum-Theatre-in-1990s-6736213501. Retrieved : 14September2019
  4. «Black Sabbath – Live At The Orpheum Theater, Malta». Discogs. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  5. «Black Sabbath set list at Orpheum Theatre». Setlist.fm. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրֆեում (թատրոն, Գզիրա)» հոդվածին։