Օպտիկամանրաթելային մալուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օպտիկական մանրաթելերի փունջ
Նյու Յորքի Մանհեթան քաղաքում ստորգետնյա օպտիկական մանրաթելի անցկացում

Օպտիկական մանրաթել (օպտիկամանրաթել), օպտիկամանրաթելային մալուխ, ճկուն, թափանցիկ, մարդկային մազից մի փոքր հաստ մանրաթել՝ պատրաստված մամլած ապակուց կամ պլաստիկից։

Օպտիկամանրաթելը կարող է ծառայել որպես ալիքատար կամ լույսի տեղափոխման միջավայր[1], կարող է տեղափոխել լույսը օպտիկամանրաթելի մի ծայրից մյուսը[2]։

Օպտիկական մանրաթելերը հիմնականում պարունակում են թափանցիկ միջուկ՝ պատված փոքր բեկման ցուցիչ ունեցող հատուկ նյութով։ Լույսը միջուկում մնում է լրիվ ներքին անդրադարձման շնորհիվ։ Սա ստիպում է մարնաթելին գործել որպես ալիքատար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրաթելերը, որոնցում կարող են տարածվել բազմազան մոդեր, կոչվում են բազմամոդային մանրաթելեր, իսկ նրանք, որոնք ունակ են աշխատել միայն մեկ մոդով, կոչվում են միամոդային մանրաթելեր։ Բազմամոդային մանրաթելերն իրենց հերթին բաժանվում են 2 տեսակի՝ աստիճանաձև և գրադիենտային։

Քանի որ օպտիկական մանրաթելով չի կարելի փոխանցել էլեկտրական ազդանշան, անհրաժեշտ է էլեկտրական ազդանշանը վերածել օպտիկական ազդանշանի, ապա ուղարկել։

Բազմամոդային մանրաթելերը հիմնականում ունեն միջուկի ավելի մեծ հաստություն և օգտագործվում են կարճ տարածությունների վրա հաղորդակցության համար և այն դեպքում, երբ տվյալները մեծ քանակ է փոխանցվում։ Միամոդային մանրաթելերն օգտագործվում են 1000 մետրից ավելի երկարություն ունեցող կապուղիներում։

Մարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկական մանրաթելի կախված է ալիքի երկարությունից։ Աշխատանքային տիրույթը 1550-1620 նմ է, այս տիրույթում կորուստները՝ 0.2 դբ։ Երկար ճանապարհ անցնելուց հետո ազդանշանն աղավաղվում, թուլանում է և այլն։

Օպտիկական ազդանշանի մարումները լինում են՝ սեփական ներքին կորուստներ, արտաքին կորուստներ և ռելեյանցրում։

  • Սեփական կորուստներն առաջանում են մաքուր սիլիցիումից (Si)։
  • Արտաքին կորուստներն առաջանում են խառնուրդներից (պղինձ, նիկել, երկաթ և այլն), որոնք ստեղծում են զգալի աղմուկներ։
  • Ռելեյանցրումը տեղի է ունենում մոլեկուլների խտության տատանումներից, անհամասեռությունից և ճաքերից։

Միացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկական մանրաթելերի երկարություններն իրար միացնելն ավելի բարդ է, քանի էլեկտրական լարինը կամ մալուխինը։

Մանրաթելերի ծայրերը պետք է զգուշորեն ճեղքվեն, այնուհետև միջուկները զգուշորեն միակցվեն իդեալական ճշտությամբ։ Մեխանիկական միակցիչը մանրաթելերի երկու ծայրերը միասին է պահում մեխանիկաբար, մինչ միաձուլումը տաքության միջոցով կիրակացվի։ Գոյություն ունեն նաև օպտիկական մանրաթելային ժամանակավոր կամ կիսաժամանակավոր հատուկ հաղորդակցիչներ։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկական մալուխները լայնորեն կիրառվում են օպտիկամանրաթելային հաղորդակցության մեջ, որտեղ դրանք իրականացնում են տվյալների փոխանցում ավելի բարձր արագություններով և ավելի մեծ հեռավորությունների վրա, քան սովորական մալուխները։ Մանրաթելերը մետաղական մալուխների փոխարեն են օգտագործվում, որովհետև ազդանշաններն անցնում են ավելի քիչ կորուստներով, ինչպես նաև դիմացկուն են էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ։ Մանրաթելերը նաև օգտագործվում են լուսավորության մեջ և փաթաթված են կապոցներով` այդպիսով հնարավորություն ստեղծելով օգտագործել դրանք սահմանափակ տարածություններում պատկերներ ցուցադրելիս։

Հատուկ նպատակներով ստեղծվող մանրաթելերն օգտագործվում են մի շարք ոլորտներում, ներառյալ` սենսորների և մանրաթելային լազերների ստեղծման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Light Pipe entry at the Jargon File
  2. Thyagarajan, K. and Ghatak, Ajoy K. (2007)։ Fiber Optic Essentials։ Wiley-Interscience։ էջեր 34–։ ISBN 978-0-470-09742-7