Օպտիկական պատրանքների թանգարան
Օպտիկական պատրանքների թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
![]() | |
![]() |
Օպտիկական պատրանքների թանգարան (անգլ.՝ Trick Eye Museum), Հարավային Կորեայի Բուսան քաղաքում նոր ձևաչափի 3D պատկերասրահ է, որտեղ նկարները և պատկերները ներկայացված են լրացված իրականության էֆֆեկտով։ Թանգարանի անվանումը գալիս է ֆրանսերեն «Trompe-loeil» բառից, որը թարգմանաբար նշանակում է տեսողական խաբկանք։ Թանգարանը հիմնադրվել է 2013 թվականին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպտիկական պատրանքների թանգարանը սկզբնական շրջանում բացվել է Սեուլի երիտասարդական Հոնդ թաղամասում։ Բացման օրվանից թանգարանը դարցել է MUST VISIT տեսարժան վայր և 2014 թվականին ճանապարհորդության ամերիկյան կայք TripAdvisor-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[1]։ Բուսանում թանգարանի մասնաճյուղը բացվել է 2013 թվականին.[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսան քաղաքի անսովոր թանգարանը ներկայացնում է յուրօրինակ ցուցադրություն, որի թեման չկրկնվող լուսանկարների ստեղծումն է։ Թանգարանում, որտեղ ներկայացված են մի շարք դեկորացիաներ, յուրաքաանչյուրը կարող է նկարվել շատ տպավորիչ ֆոնի վրա և իրեն զգալ արվեստի գործերի մի մասնիկ[3]։ Դրա համար անհրաժեշտ է թանգարանի ակտիվ մաս մտնելուց առաջ ներբեռնել հատուկ trickeye հավելվածը, որի միջոցով կարելի է ոչ միայն տեսնել լրացված իրականության էֆֆեկտը, այլև տեսանկարահանել և լուսանկարել։ Ցուցանմուշներին դիպչելը, ուսումնասիրելը և լուսանկարվելը ոչ միայն չի արգելվում, այլև խրախուսվում է այն պայմանով, որ կօգտագործվի մաքսիմալ կրեատիվություն։ Թանգարանում ցուցադրված են տարբեր թեմաների լուսանկարներ, և այցելուները կարող են ավելի մոտ ծանոթանալ կտավներին ու համապատասխան լուծումներին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/%D0%9C%D1%83%D0%B7%D0%B5%D0%B9_%D0%BE%D0%BF%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D1%85_%D0%B8%D0%BB%D0%BB%D1%8E%D0%B7%D0%B8%D0%B9_Trick_Eye.jpg/220px-%D0%9C%D1%83%D0%B7%D0%B5%D0%B9_%D0%BE%D0%BF%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D1%85_%D0%B8%D0%BB%D0%BB%D1%8E%D0%B7%D0%B8%D0%B9_Trick_Eye.jpg)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Trick Eye Museum rising as tourist magnet» (անգլերեն). koreatimes. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Trickeye :: Mobile». m.trickeye.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Музей иллюзий в Пусане с фото, описанием, картой и панорамой, достопримечательности Пусан , Южная Корея». discoveric.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.