Օնդոլ
Օնդոլ (կորեերեն՝ 온돌)՝ տների ջեռուցման ավանդական համակարգ Կորեայում[1]: Համակարգի առանձնահատկությունն այն է, որ ջերմությունը գալիս է հատակի լոկալ տարածքից, որը բնակիչների կողմից օգտագործվում է քնի, հյուրընկալության և աշխատանքի համար:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն Հռոմեական կայսրության, որտեղ հատակի ջեռուցումը ժամանակի ընթացքում ի վերջո հնացել էր, Կորեայում հատակի ջեռուցման համակարգը օգտագործվում էր հազարավոր տարիներ և կոչվում էր «Օնդոլ»: Այս բառը չինարենից թարգմանաբար նշանակում է «ջերմ խոռոչ»: Ենթադրվում է, որ այս համակարգը հայտնագործվել է կորեական երեք պետությունների օրոք (մ.թ.ա I դար - VII դար): Նրա գործունեության սկզբունքը հետևյալն է: Խոհանոցում կամ սենյակի արտաքին պատին տեղադրվում էր վառարան:
Տան սենյակի հատակի տակ դնում էին հորիզոնական խոռոչներ (թունելներ) ծխի և տաք օդի համար: Ջեռուցման համակարգի հատուկ կառուցվածքը օգնում էր պահպանել տաք օդը երկար ժամանակ: Ներկայումս ջեռուցումը օնդոլ համակարգի միջոցով ավանդական կորեական բնակարանների բնորոշ գիծն է: Սակայն ժամանակակից տներում օնդոլ համակարգը իր նախնական տեսքով գրեթե չի օգտագործվում, այն փոխարինվել է հատակի ջեռուցման կատարելագործված տարբերակով:
Օնդոլ և կորեացիների մշակույթի կենցաղային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից March 7, 2008-ին։ Վերցված է December 8, 2007