Օմար Ալի Սայֆուդդին III
Օմար Ալի Սայֆուդդին III | |
![]() | |
Կրթություն՝ | Malay College Kuala Kangsar? |
---|---|
Մասնագիտություն՝ | գերիշխան և քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ և իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 23, 1914 |
Ծննդավայր | Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ |
Վախճանի օր | սեպտեմբերի 7, 1986 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ |
Դինաստիա | Bolkiah of Brunei? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Muhammad Jamalul Alam II? |
Ամուսին | Pengiran Anak Damit? |
Զավակներ | Հասանալ Բոլկիահ, Prince Mohamed Bolkiah?, Prince Jefri Bolkiah? և Masna Bolkiah? |
Պարգևներ | |
Օմար Ալի Սայֆուդդին III (սեպտեմբերի 23, 1914, Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ - սեպտեմբերի 7, 1986, Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ), Բրունեյի սուլթանը 1950 թվականից մինչև 1967 թվականը։ Սերում էր Բոլկիի դինաստիայից։ 1947 թվականից պետական խորհրդի անդամ էր։ 1984-1986 թվականներին եղել է Բրունեյի պաշտպանության նախարարը։ Նա հայտնի էր որպես «Ժամանակակից Բրունեյի ճարտարապետ»[1][2], «Թագավորական բանաստեղծ»[2] և «Անկախության հայր»[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մուհամեդ Ջամալուլ Ալամ II-ի ընտանիքում։ Հոր մահից հետո գահ Է բարձրացել ավագ եղբայրը՝ Ահմադ Թաջուդինը, որը ժառանգներ չի ունեցել։ Եղբոր մահից հետո Օմար Ալի Սայֆուդինը գահ Է բարձրացել։ Նրա կառավարման ընթացքում բրիտանական վարչակազմի հետ մի քանի հակամարտություն է տեղի ունեցել։ Հանգամանքները ստիպել են նրան հրաժարվել գահից՝ հօգուտ որդու՝ Հասանալ Բոլկիահի։
Մահացել է 1986 թվականի սեպտեմբերի 7-ին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա առաջին կինը Դայանգ Սիթի Ամին Բինթի Փեհին Օրանգ Քայ Պեկերմա Սեթիա Լայլա Դիրաջա Ավանգ Հաջի Հաշիմն էր, բայց ամուսինները երեխաներ չունեին։ 1941 թվականի սեպտեմբերի 6-ին նա ամուսնացել է իր զարմիկի՝ Պենգիրան Անակ Դամիտ բինտի Պենգիրան Բենդահար Սերի մահարաջա Պերմաիսուար Պենգիրան Անակ Աբդուլ Ռահմանի հետ։ Նա Հաշիմ Ջալիլուլ Ալամ Աքամադինի ծոռնուհին էր։ Նա ունեցել է 10 երեխա, այդ թվում՝ Հասանալ Բոլկիահը՝ Բրունեյի ներկայիս սուլթանը։
1979 թվականի սեպտեմբերի 13-ին մահացել է նրա կինը՝ Պադուկա Սուրի Սերի Բեգավան Ռաջա Իսթերի Պենգիրան Անակ Դամիթը։ Դրանից հետո նա վերջին անգամ ամուսնացել է Պենգիրան Բինի Պենգիրանի հետ Անակ Հաջ Սալահ բինտի Պենգիրան Բենդահար Սերի մահարաջա Պերմաիսուար Պենգիրան Անակ Աբդուլ Ռահմանիի հետ, որը նույնպես նրա հարսն էր։ Սակայն ամուսինները երեխաներ չեն ունեցել։
Նա մահացել է 2011 թվականի փետրվարի 18-ին։
Որդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասանալ Բոլկիահ (ծնվել է 1946 թվականին)՝ Բրունեյի Սուլթան 1967 թվականից
- Մոհամմեդ Բոլկիահ (ծնվել է 1948 թվականին)՝ Բրունեյի արտաքին գործերի և առևտրի նախարար (1984-2015)
- Սուֆրի Բոլկիահ (ծնվել է 1951 թվականին)՝ Բրունեյի օլիմպիական կոմիտեի նախագահ
- Ջեֆրի Բոլկիախ (ծնվել է 1954 թվականին)՝ Բրունեյի ֆինանսների նախարար (1986-1998)
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օմար Ալի Սաիֆուդդիենը համարվում է «ժամանակակից Բրունեյի ճարտարապետ»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Pelita Brunei (9 October 2011)։ «The Architect of Modern Brunei, A King with a Citizen Soul (Malay version)»։ Department of Publications, Prime Minister's Office, Brunei Darussalam։ Արխիվացված է օրիգինալից 30 March 2012-ին։ Վերցված է 25 October 2011,
- ↑ 2,0 2,1 2,2 Hussainmiya (1995)։ Sultan Omar Ali Saifuddien III and Britain "The Making of Brunei Darussalam"։ Oxford University Press։ ISBN 967-65-3106-5