Հասանալ Բոլկիահ
Հասանալ Բոլկիահ | |
Կրթություն՝ | Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, Victoria Institution? և Sultan Omar Ali Saifuddien College? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 15, 1946[1][2][3] (78 տարեկան) |
Ծննդավայր | Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ |
Դինաստիա | House of Bolkiah? |
Քաղաքացիություն | Բրունեյ |
Հայր | Օմար Ալի Սայֆուդդին III |
Մայր | Queen Damit of Brunei? |
Ամուսին | Queen Saleha of Brunei? |
Զավակներ | Prince Azim of Brunei?, Al-Muhtadee Billah, Crown Prince of Brunei?, Prince Mateen of Brunei?, Prince Malik?, Majeedah Bolkiah?, Rashidah Sa’adatul Bolkiah?, Princess Fadzilah of Brunei? և Prince Abdul Wakeel of Brunei? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հասանալ Բոլկիահ (մալայերեն՝ Hassanal Bolkiah, հուլիսի 15, 1946[1][2][3], Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ), Բրունեյի սուլթան (14-րդ դարից ի վեր իշխող տոհմի 29-րդ ներկայացուցիչ), Բրունեյի վարչապետ, պաշտպանության նախարար և Բրունեյի ֆինանսների նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանալ Բոլկիահը ծնվել է 1946 թվականի հուլիսի 15-ին։ Նրա լրիվ անունը Սուլթան Հաջի Հասանալ Բոլկիահ Մուիզ ուդ Դին Վադաուլահիբնի Ալ Մարխում Սուլթան Հաջի Օմար Ալի Սաիֆ ուդ Դին Սաադ ուլՀայիր ուա ուդ Դին է (անգլ.՝ Sultan Haji Hassanal Bolkiah Mu’izzaddin Waddaulah Ibni Al-Marhum Sultan Haji Omar ‘Ali Saifuddien Sa’adul Khairi Waddien[9])։
Ավարտել է Կուալա Լումպուրի (Մալայզիա) «Վիկտորիա» ինստիտուտը և Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան (Մեծ Բրիտանիա)։
1964 թվականից եղել է թագաժառանգ։
1967 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան՝ կապիտանի աստիճանով։
1967 թվականի հոկտեմբերի 5-ին հռչակվել է սուլթան։
1968 թվականի օգոստոսի 1-ին թագադրվել է։
1984 թվականից դարձել է վարչապետ, ֆինանսների նախարար և պաշտպանության նախարար։
2010 թվականին Բրունեյի սուլթանի անձնական կարողությունը գնահատվել է 20 մլրդ դոլար[10]։
Նրա պալատը, որը կառուցվել է 1984 թվականին և արժեր 400 մլն դոլար, ունի 200 000 մ² տարածք և կոչվում է Նուրուլ Իման («հավատքի և լույսի պալատ»)։ Այն ունի 1788 սենյակ, 257 սանհանգույց, 5000 հոգու համար նախատեսված դահլիճ, 1500 հոգու համար նախատեսված մզկիթ, 110 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։ Բացի այդ, սուլթանի տրամադրության տակ կա ևս երեք պալատ[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսին սուլթանը հայտարարել է իր ամուսնալուծության մասին իր երրորդ կնոջից՝ Ազրինազ Մազհար Հաքիմից[12] և նրան զրկել է պալատական բոլոր արտոնություններից։ Ազրինազը նախկին հեռուստալրագրող էր, որն ամուսնացել էր սուլթանի հետ 2005 թվականին։ Նրա երկրորդ կինն աշխատել է որպես բորտուղեկցորդուհի։ Հասանալ Բոլկիահը մնացել է ամուսնացած իր առաջին կնոջ՝ Անակ Սալեհի հետ։ Բազմակնությունը չի արգելվում տեղական օրենքներով։
Հետաքրքրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանալ Բոլկիահն ավտոմեքենաների կոլեկցիոներ է։ Տարբեր գնահատականներով նրա հավաքածուում դրանք հաշվվում են 3000-ից[13] մինչև 7000[14]։ Հավաքածուի մեջ են գտնվում Rolls-Royce 600-ից ավելի ավտոմեքենաներ, մոտ մեկուկես հազար Ferrari, կան նաև Koenigsegg, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի չեմպիոնական բոլիդներ՝ սկսած 1980 թվականից[15]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Հասանալ Բոլկիախը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդից հետո՝ գահակալության տևողությամբ ներկայումս ողջ մնացած միապետների շարքում[16]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանալ Բոլկիահը պատկերված էր Բրունեյի թղթադրամների՝ 1 և 5 դոլարի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
- ↑ Sultanen av Brunei tilldelades Serafimerorden (շվեդերեն) // Dagens Nyheter — Sverige: 2004. — ISSN 1101-2447
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ 'Tweede Kamer wil ander systeem van koninklijke onderscheidingen' — Nederlandse Omroep Stichting, 2019.
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ «По данным официального сайта Премьер-министра Брунея». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «The World's Richest Royals» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Микал Хем, 2016, էջ 121
- ↑ Geschieden — und doch verheiratet(գերմ.)
- ↑ «Автомобильная коллекция Султана Брунея / autonews.rbc.ua». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Гараж султана Брунея содержит 7000 автомобилей». Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին. Վերցված է 2020-10-28-ին.
- ↑ «Автопарк султана Брунея». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Султан Брунея отмечает «золотой» юбилей пребывания на троне
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кто есть кто в мировой политике / Редкол.: Кравченко Л. П. (отв. ред.) и др. — М.: Политиздат, 1990. ISBN 5-250-00513-6
- Микал Хем Быть диктатором. Практическое руководство = Kanskje Jeg Kan Bli Diktator. — М.: Альпина Паблишер, 2016. — 232 с. — ISBN 978-5-9614-5403-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասանալ Բոլկիահ» հոդվածին։ |
|
- Սանդհերստի Թագավորական ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Միացյալ Թագավորության համալսարանների կամ քոլեջների շրջանավարտներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Պետության գործող ղեկավարներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ