Օճառի թանգարան
Օճառի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սայդա |
| 33°33′45.50″N 35°22′16.86″E / 33.5626389°N 35.3713500°E | |
![]() | |
![]() | |
Օճառի թանգարան (արաբ․՝ متحف الصابون في صيدا, կոչվում է նաև Աուդի օճառի թանգարան), թանգարան է Սայդայում, որը մասնագիտացած լևանտյան օճառների ուղղությամբ։ Այն բաց է 2000 թվականից և կառավարվում է Աուդի Հիմնադրամի կողմից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օճառի գործարանը սկզբնապես կառուցվել է Սայդայում, Համմոնդ ընտանիքի կողմից, 17-րդ դարում։ 19-րդ դարում (մոտավորապես 1880 թվականին[2]) Աուդի ընտանիքը դառնում է օճառի գործարանի սեփականատերը և դարձնում այն ընտանեկան բնակավայր։ Այն լքվել է 1980-ականներին, երբ սկսվել է Լիբանանյան պատերազմը[2], և առաջին հարկը զբաղեցվել է փախստականների կողմից[3]։ 1996 թվականին Աուդի Հիմնադրամը սկսել է շենքի վերականգման աշխատանքները։ Օճառի Թանգարանը բացվել է 2000 թվականի նոյեմբերին[1][4]։
2019 թվականին թանգարանը նվերների խանութ է բացել Բեյրութում[1][4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օճառի թանգարանը ներկայացնում է տարածաշրջանում օճառի ստեղծման պատմությունը, դրա զարգացումը և մանուֆակտուրային տեխնոլոգիան[1][5]։ Այցելուները կարող են տեսնել զեյթունի ձեթի ավանդական օճառների պատրաստման ցուցադրումը և ուսումնասիրել «համմամի» (լոգանք) ավանդույթների պատմությունը։
Թանգարանի պատմական բաժինը ներկայացնում է գիտական փաստեր, որոնք գտնվել են տեղի պեղումների ընթացքում և որոնք ընդգրկում են կավե խողովակների գլխիկների մնացորդներ, խեցեգործական բեկորներ` 17-19-րդ դարերից։ Թանգարանի շինությունը մի հին օճառի գործարան է, որը կառուցվել է 17-րդ դարում, չնայած նրան, որ ունի 13-րդ դարին բնորոշ հատվածներ։
Աուդի հիմնադրամի գլխամասը տեղակայված է Օճառի թանգարանում[6]։ Հիմնադրամը աշխատում է Մահմուդ ալ-Շարկասսի և իր ընտանիքի հետ, ովքեր պատրաստում են շքեղ օճառներ, որոնք վաճառվում են թանգարանի նվերների խանութում[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զեյթունի ձեթով օճառ, Օճառի թանգարան, Աուդի Հիմնադրամ, 2003[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 The Soap Museum ( Audi Foundation Արխիվացված 2021-05-19 Wayback Machine, Visitsaida.com
- 1 2 3 Celebrating local craftsmanship, Mindthegap.com
- 1 2 Eric Calderwood, Soaping up, Aramcoworld.com, July/August 2010
- 1 2 Rami Daher, Tourism in the Middle East: Continuity, Change, and Transformation, Multilingual Matters, 2007
- ↑ Doyle, Paul (2016), «Soap Museum (Musée Du Savon)», Lebanon, Bradt Travel Guides, էջ 306, ISBN 9781841625584
- ↑ Audi Foundation, Arab.org

