Օղրուջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օղրուջա
Տեսակլեռ
ԼեռնաշղթաՍևանի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից3331 մետր

Օղրուջա, լեռնագագաթ Փոքր Կովկաս լեռնահամակարգում, Սևանի լեռնաշղթայում, Հայաստանի Վարդենիս քաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք, Սատանախաչ լեռնանագագաթից 4,5 կմ հյուսիս–արևմուտք։ Բարձրություն 3331 մ։ Սրանից 2,5 կմ հարավ-արևելք գտնվում է Օղրուջա լեռնանցքը։ Ե. Լալայանը Օղրուջան շփոթելով նույնսւցրել է Սատանախաչի հետ և նրան հդել Օղրուջայի Կոջւսդաղ տարբևրակը, ինչ ձևով և սխալմամր տեդ է գտել «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» 3-րդ հատոում։ Իրականում դրանք երկու տարբեր լեռնագագաթներ են, և երկուսն էլ նշանակված են Կովկասի 5– և 10-վերստանոց քարտևզներում՝ Օգրուջա տառադարձությամբ։ Օղրուջան նշանակված է նաև Լինչի քարտեզում, իսկ ՀՍՍՀ 1938 թվի վարչական քարտեգուճ նշանակված է Կոջադադ ձևով, որից և, ըստ Լեհման Հաուպտի հիշատակության, սկիզբ է առնում Շամխոր գետի Մագի ենթավտակը։ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» 4-րդ հատոում Օղրուջան սխալմամբ դրվել է Սատանախաչին որպես տարբերակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 477 — 916 էջ։