Օլոնեցի թեմական օրիորդաց ուսումնարան
Օլոնեցի թեմական օրիորդաց ուսումնարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | դպրոց և ճարտարապետական հուշարձան |
Հիմնադրված է | 1858 |
Լուծարված է | 1918 |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պետրոզավոդսկ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/%D0%92%D1%8B%D0%BF%D1%83%D1%81%D0%BA_%D0%B6%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%B5%D0%BF%D0%B0%D1%80%D1%85%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE_%D1%83%D1%87%D0%B8%D0%BB%D0%B8%D1%89%D0%B0.%D0%BF%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B7%D0%B0%D0%B2%D0%BE%D0%B4%D1%81%D0%BA.jpg/270px-%D0%92%D1%8B%D0%BF%D1%83%D1%81%D0%BA_%D0%B6%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%B5%D0%BF%D0%B0%D1%80%D1%85%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE_%D1%83%D1%87%D0%B8%D0%BB%D0%B8%D1%89%D0%B0.%D0%BF%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B7%D0%B0%D0%B2%D0%BE%D0%B4%D1%81%D0%BA.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Petrozavodsk_06-2017_img13_Pimenov_House.jpg/270px-Petrozavodsk_06-2017_img13_Pimenov_House.jpg)
(Պետրոզավոդսկ, Լունաչարսկու փողոց, 2)
Օլոնեցի թեմական օրիորդաց ուսումնարան (ռուս.՝ Олонецкое епархиальное женское училище), ուսումնական հաստատություն Ռուսաստանի Օլոնեցի նահանգում, որը գործել է 1858-1918 թվականներին։ 1874 թվականից գտնվել է Պետրոզավոդսկ քաղաքում (Կարելիա)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնարանը, որը նախատեսված էր հոգևորականների դուստրերի սովորելու համար, բացվել է 1858 թվականին, Կարգոպոլի Վերափոխման վանքին կից` Օլոնեցի և Պետրոզավոդսկի արքեպիսկոպոս Արկադիի նախաձեռնությամբ, որպես «օրիորդների և որբերի հոգևոր ուսումնարան»։
1870 թվականին այն ստացել է թեմական օրիորդաց ուսումնարանի կարգավիճակ, 1874 թվականի սկզբին, հոգևորականության համագումարի որոշմամբ, տեղափոխվել է Պետրոզավոդսկ` հովվապետական տան շենք։
1902 թվականին ուսումնարանը տեղափոխվել է առևտրական Պիմենովների ընտանիքից գնված քարե շենք, որը պահպանվել է Լունաչարսկու փողոց, թիվ 2 տուն հասցեով։ Ուսումնարանին կից գործում էր Ընծայման տնային եկեղեցին։
Սկզբում դպրոցում գործել է ուսուցման եռամյա դասընթաց, իսկ 1902 թվականից` վեցամյա դասընթաց, ինչը շրջանավարտներին հնարավորություն էր տալիս գյուղական և եկեղեցական-ծխական դպրոցներում աշխատելու որպես ուսուցչուհի։
Բացի հանրակրթական առարկաներից ուսումնարանում դասավանդվում էին սրբանկարչության հիմունքներ, երգ, ձեռագործություն և տնավարություն։
1870-ական թվականներին ուսումնարանում սովորում էին մոտ 60 աշակերտուհիներ, 20-րդ դարի սկզբին` մոտ 200։
1918 թվականին ուսումնարանը փակվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. — 464 с. : ил.,карт. — стр. 318—319 ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Олонецкие губернские ведомости. — 1874, 18 сентября
- Баданов В. Г. Олонецкое женское епархиальное училище. — Петрозаводск, 1994
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Девичье училище Петрозаводска
- Женское епархиальное училище(չաշխատող հղում)