Օլեգ Շչերբակ
Օլեգ Շչերբակ | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 12, 1950 (74 տարեկան) |
Պարգևներ |
Օլեգ Շչերբակ (ռուս.՝ Оле́г Никола́евич Щерба́к, ապրիլի 12, 1950), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1972-1976 թվականներին՝ Թանզանիայում ԽՍՀՄ դեսպանության թարգմանիչ, հերթապահ ռեֆերենտ։
- 1977 թվականից 1984 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության աֆրիկյան երրորդ բաժանմունքի երրորդ, երկրորդ քարտուղար։
- 1984 թվականից մինչև 1990 թվականը Քենիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
- 1990 թվականից մինչև 1992 թվականը զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի երկրների ղեկավարության բաժանմունքի վարիչի, խորհրդականի պաշտոնը (1991 թվականից՝ Ռուսաստանի)։
- 1993-1998 թվականներին Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներայացչության ավագ խորհրդական, խորհրդական։
- 1999 թվականից 2001 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
- 2001 թվականի հուլիսի 24-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 14-ը Զիմբաբվեում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2001 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 10-ը Մալավիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
- 2007-2008 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2008 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության անվտանգության դեպարտամենտի տնօրեն։
- 2010 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 3-ը Հյուսիսային Մակեդոնիայում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[4][5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի մայիսի 1)[6]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի հունիսի 1)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.07.2001 г. № 920 "О назначении Щербака О.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Зимбабве"
- ↑ 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 14.09.2007 г. № 1203 "О Щербаке О.Н."
- ↑ Указ Президента Российской Федерации от 19.10.2001 г. № 1239 "О назначении Щербака О.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Малави по совместительству"
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.11.2010 № 1440 «О назначении Щербака О.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Македонии»
- ↑ Официальное опубликование правовых актов в электронном виде
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.05.2004 г. № 584 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 01.06.2009 № 610 «О присвоении Щербаку О.Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»