Օլեգ Գոլովկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Գոլովկո
Ծնվել էսեպտեմբերի 1, 1940(1940-09-01) (83 տարեկան)
ԾննդավայրԳայսինի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ

Օլեգ Գոլովկո (ուկրաիներեն՝ Оле́г Федо́тович Головко́, սեպտեմբերի 1, 1940(1940-09-01), Գայսինի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Ֆեոդարի Գոլովկոն ծնվել է 1940 թվականին, Վինիցկի մարզի Ռախնի-Սոբովի գյուղում։ Տոմսկի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Սիբիրի, Ուկրաինայի քաղաքներում։ Այնուհետև աշխատել է Բայկալ-Ամուրյան մայրուղում որպես էլեկտրաֆիկացիայի, ազդանշանիչների և կապի բաժնի վարիչ։

Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ[1]։

Օլեգ Գոլովկոն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալլադ ուղիղ գծի մասին; «Զարմանալի են այս հորդ գետերը...»; Քաղաքը։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 112-115։ Թարգմ.՝ Գ. Օհանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 111։