Օլեգ Բելոուս
Արտաքին տեսք
Օլեգ Բելոուս | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 18, 1951 |
Վախճանի օր | մայիսի 8, 2018 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Լիսաբոն |
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Պարգևներ |
Օլեգ Բելոուս (ռուս.՝ Оле́г Никола́евич Белоу́с, օգոստոսի 18, 1951 - մայիսի 8, 2018, Լիսաբոն), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1973 թվական)։ Տիրապետում էր անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
1973 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։
- 1973-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում։
- 1991-1994 թվականներին՝ Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
- 1994 թվականից 1996 թվականներին`Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1996 թվականից 1997 թվականներին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն։
- 1998 թվականի հունվարի 6-ից 2001 թվականի հունիսի 4-ը՝ Վիեննայում՝ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ[1][2]։
- 2001 թվականից 2013 թվականներին`առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
2013 թվականի հունվարի 25-ից՝ Պորտուգալիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
Հանկարծամահ է եղել 2018 թվականի մայիսի 8-ին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը (հողամաս 18)։
Ընտանիքը՝ կին, դուստր։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվականի հունվարի 24)[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (1998 թվականի մարտի 4)՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի անցկացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]
- Գերազանցության նշան` «Անբասիր ծառայության համար»։ 30 տարի (2012 թվականի փետրվարի 10)` Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ներդրման և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալությունը (1997 թվականի հունիսի 17)՝ 1997 թվականի մարտի 20-ից 21-ին Հելսինկիում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման կազմակերպմանը, նախապատրաստմանը և անցկացմանը ակտիվ մասնակցության համար[7]։
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալությունը (2000 թվականի դեկտեմբերի 2)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցության համար[8]
- Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2007 թվականի դեկտեմբերի 29)՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում ակտիվ մասնակցության համար[9]։
- «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ
- «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվոգիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 06.01.1998 № 9 «О назначении Белоуса О. Н. Постоянным представителем Российской Федерации при Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) в Вене, Австрийская Республика»
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.06.2001 № 642 «О Белоусе О. Н.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.01.2013 № 41 «О назначении Белоуса О. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Португальской Республике»
- ↑ Указ Президента Российской Федерации от 24 января 2000 года № 100 «О присвоении Белоусу О. Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла».
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.03.1998 г. № 244 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2012 г. № 159 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 17.06.1997 № 248-рп «О поощрении участников организации, подготовки и проведения российско-американской встречи на высшем уровне в Хельсинки 20-21 марта 1997 года»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 02.12.2000 № 544-рп «О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 29.12.2007 № 1935-р «О награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Белоуса О. Н., Воскобойникова В. И., Даниловой Е. В. и объявлении благодарности Правительства Российской Федерации Кучинову В. П., Медведчикову А. И. и Простакову И. В.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Մայիսի 8 մահեր
- 2018 մահեր
- Լիսաբոն քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ