Օլգա Կազմինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կազմինա
Ծնվել էփետրվարի 28, 1963(1963-02-28) (61 տարեկան)
Եգորյևսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարSolomon Bruk?

Օլգա Կազմինա (ռուս.՝ О́льга Евге́ньевна Казьмина́, փետրվարի 28, 1963(1963-02-28), Եգորյևսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կրոնագետ, էթնոլոգ և ժողովրդագիր։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Կազմինան ծնվել է 1963 թվականի փետրվարի 28-ին։ Ավարտել է Մոսկվայի մարզի Եգորևսկի № 13 միջնակարգ հանրակրթական դպրոցը[1] և Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը՝ «պատմություն» մասնագիտությամբ (1987)[2]։

1991 թվականին ԽՍՀՄ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտում պաշտպանել է «Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի բնակչության էթնիկ կազմի դինամիկան XX դարում. (էթնոհեմոգրաֆիկ հետազոտություն)» թեմայով թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։

1991 թվականի ապրիլի 23-ից աշխատում է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրագիտության ամբիոնի պրոֆեսոր է, միջազգային համագործակցության գծով դեկանի տեղակալ։

2007 թվականին Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել է «Ռուսական ուղղափառ եկեղեցին և ժամանակակից Ռուսաստանում նոր կրոնական իրավիճակը» թեմայով ատենախոսությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ (Մասնագիտություն 07.00.07 - ազգագրություն, ազգաբանություն և մարդաբանություն)։ Որպես պաշտոնական ընդդիմախոսներ հանդես են եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Լ. Պուշկարյովը (ՌԳԱ ազգագրագիտության և մարդաբանության ինստիտուտ), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Վ. Կերովը (Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարան) և իրավաբանական գիտությունների դոկտոր Ա. Գ. Զալուժնին[4]։

2003 թվականից մինչև 2008 թվականը եղել է «Կրոնի ամերիկյան ակադեմիայի ամսագրի» խմբագրական կոլեգիայի անդամ։

Ավելի քան 160 գիտական հրապարակումների հեղինակ է։

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսաստանի ժողովուրդներ։ Մշակույթների և կրոնների ատլաս» (Մոսկվա, 2008) աշխատանքի պատասխանատու խմբագիր։

«Կրոնի վերաիմաստավորում` կրոնի ուսումնասիրությունը համաշխարհային համատեքստում» միջազգային նախագծի կազմակերպչական կոմիտեի անդամ (2003-2006)։

Համառուսական և միջազգային կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության ազգագրագետների և մարդաբանների կոնգրես (Ռյազան, 1995),
  • Լեզուն և էթնիկական ինքնագիտակցություն (Մոսկվա, 1995),
  • Գիտնականների դերը քաղաքացիական հասարակության կառուցման գործում (Մոսկվա, 1996),
  • Սոցիալական և մշակութային կարծրատիպեր (Մոսկվա, 1996),
  • Աշխարհի կրոններն արտասահմանում 20-րդ և 21-րդ դարերում (Մոսկվա, 1998),
  • Իշխանությունը հասարակությունում՝ կրոն, մշակույթ և քաղաքականություն (Մորգանթաուն, 1999),
  • Եվրոպական հասարակություններ, թե՞ եվրոպական հասարակություն։ Միգրացիայի և ազգամիջյան հարաբերությունները Եվրոպայում (Օբերնե, 1999),
  • Քրիստոնեություն-2000։ Սոցիալական, մշակութային և կրոնական պարադիգմաներ (Մոսկվա, 1999),
  • Ազգությունների ուսումնասիրման ասոցիացիայի հինգերորդ ամենամյա համաշխարհային կոնգրես (Նյու Յորք, 2000),
  • Ուղղափառություն և էթնիկական մշակույթ (Մոսկվա, 2000),
  • Կրոնի վերաիմաստավորում։ Կրոնի ուսումնասիրությունը համաշխարհային համատեքստում (Ատլանտա, 2003),
  • Միջազգային ասոցիացիայի պատմության կրոնների XX և XIX համաշխարհային կոնգրեսներ (Տորոնտո, 2010, Տոկիո, 2005),
  • Կենտրոնական և արևելաեվրոպական հետազոտությունների միջազգային խորհրդի VIII, VII և VI համաշխարհային կոնգրեսներ (Ստոկհոլմ, 2010, Բեռլին, 2005, Տամպերե, 2000),
  • Կրոնի ամերիկյան ակադեմիայի տարեկան կոնֆերանսներ (Մոնրեալ, 2009, Սան Դիեգո, 2007, Վաշինգտոն, 2006, Ֆիլադելֆիա, 2005, Սան Անտոնիո, 2004, Ատլանտա, 2003, Դենվեր, 2001, Չիկագո, 1994)
  • Սլավոնագիտության հեռանկարային հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի 38-րդ ազգային կոնֆերանս (Վաշինգտոն, 2006),
  • Ռուսաստանի պատկերն աշխարհում՝ պատմություն և արդիականություն (Մոսկվա, 2008),

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում վարում է հետևյալ դասընթացները՝

  • Ազգաբանության հիմունքներ (երեկոյան բաժանմունքի I կուրսի ուսանողների համար)
  • Էթնոժողովրդագրություն (ցերեկային բաժանմունքի III կուրսի և երեկոյան բաժանմունքի IV կուրսի ուսանողների համար)
  • Աշխարհի ժողովուրդների կրոններ (ցերեկային բաժանմունքի IV և երեկոյան բաժանմունքի V կուրսի ուսանողների համար)
  • Մերձբալթյան ժողովուրդներ (ցերեկային բաժանմունքի IV կուրսի և երեկոյան բաժանմունքի V կուրսի ուսանողների համար)
  • Հատուկ կուրս՝ կրոնը, հասարակությունը, ինքնությունը ժամանակակից Ռուսաստանում (ցերեկային բաժանմունքի IV կուրսի և երեկոյան բաժանմունքի V կուրսի ուսանողների համար)
  • Հատուկ կուրս՝ կրոնական իրավիճակն ԱՄՆ-ում (ցերեկային բաժանմունքի III կուրսի և երեկոյան բաժանմունքի IV կուրսի ուսանողների համար)

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 23-ից եղել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության գիտախորհրդատվական խորհրդի անդամ, որն ուսումնասիրել է կրոնական բովանդակության տեղեկատվական նյութեր՝ դրանցում ծայրահեղականության նշաններ հայտնաբերելու նպատակով[5][6]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսերտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казьмина О. Е. Динамика этнического состава населения Литвы, Латвии и Эстонии в XX в. : (этнодемографическое исследование) : диссертация … кандидата истор. наук : 07.00.07 АН СССР. Институт этнол. и антропол. им. Н. Н. Миклухо-Маклая. Մոսկվա 1991.
  • Казьмина О. Е. Русская Православная Церковь и новая религиозная ситуация в современной России : этноконфессиональная составляющая проблемы : диссертация … доктора исторических наук : 07.00.07 / Казьмина Ольга Евгеньевна, [Место защиты: Моск. гос. ун-т им. М. В. Ломоносова]. — Մոսկվա, 2007. — 383 с.

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казьмина О. Е., Пучков П. И. Учеб. пособие. — М.: Наука, 1994. — 253 с. (копия Արխիվացված 2014-07-28 Wayback Machine)
  • Казьмина О. Е., Пучков П. И. Религии современного мира. — М.: УРАО, 1998.
  • Казьмина О. Е., Пучков П. И.Конфессии мира: вероучение, ритуал, организационное устройство, численность последователей и современное распространение. — М.: Отражение, 2008.
  • Казьмина О. Е. Русская Православная Церковь и новая религиозная ситуация в России: этноконфессиональная составляющая проблемы. — М.:Изд-во Моск. ун-та, 2009. — 304 с. ISBN 978-5-211-05594-0
  • Пучков П. И., Казьмина О. Е. Религиозные организации современного мира: учеб. пособие. Гриф УМО по классическому университетскому образованию. / О. Е. Казьмина, П. И. Пучков, Моск. гос. ун-т им. М. В. Ломоносова, Ист. фак. — М.: Моск. ун-т, 2010. — 365 с. ISBN 978-5-211-05892-7
  • Казьмина О. Е., Тишков В. А., Шапошникова Т. Д. Основы религиозных культур и светской этики. Книга для учителя. 4-5 классы. — М.: Просвещение, 2011. — (Духовно-нравственная культура) ISBN 978-5-09-021272-4

Գիտական հոդվածներ, դասագրքերի և կոլեկտիվ մենագրությունների գլուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казьмина О. Е. Интегрирующая и дезинтегрирующая роль религии и этнические процессы в современной России // Ab Imperio. — 2000. — № 2.
  • Казьмина О. Е. Роль религиозного фактора в этническом самосознании населения России // Исторический вестник. — 2001. — Том 13-14. — № 2.
  • Казьмина О. Е., Пушкарёва Н. Л. Брак в России XX века:традиционные установки и инновационные эксперименты // Семейные узы. Модели для сборки: сборник статей. Кн. 1/ Сост. и редактор С. Ушакин. — М.: Новое литературное обозрение, 2004. — С. 185-219. ISBN 5-86793-281-8
  • Kazmina O. E., Filippova O. A. Religion in Post-Soviet Society: Challenges and Responses (Russian and Ukrainian Case Studies) // Journal of the American Academy of Religion. — 2005. — № 4.
  • Казьмина О. Е. Народы Западной Европы // Основы этнологии. Учебное пособие для студентов университетов. — М.: Издательство Московского университета, 2007.
  • Казьмина О. Е. Литва, Латвия, Эстония: историко-культурная область // Основы этнологии. Учебное пособие для студентов университетов. — М.: Издательство Московского университета, 2007.
  • Казьмина О. Е. Православная религиозность в современной России: историческая проблема соотношения религиозной идентичности и религиозной практики // Вестник Российского университета дружбы народов (серия «История России»). — 2007. — № 1.
  • Казьмина О. Е. Дискурс о прозелитизме в современной России // Этнографическое обозрение. — 2007. — № 4.
  • Казьмина О. Е. Проблема прозелитизма и формирование новой религиозной ситуации в России" // Вестник Московского государственного университета (серия 8 «История»). — 2007. — № 6.
  • Kazmina O. E. Negotiating Proselytism in 21st Century Russia // Proselytization Revisited: Market Values, Rights Talk, and Culture Wars. — London: Equinox Publishers', 2008.
  • Kazmina O. E. Religion // Understanding Contemporary Russia. — Boulder, CO: Lynn Riner Publishers, 2009.
  • Казьмина О. Е. Русская Православная Церковь и проблемы идентичности, религиозного законодательства и прав человека в современной России" // Этнографическое обозрение. — 2009. — № 3.
  • Карпов С. П., Тишков В. А., Белоусов Л. С., Никонов В. А., Голиков А. Г., Волф Т., Громыко А. А., Рюзен Й., Андреев А. Ю., Согрин В. В., Бойцов М. А., Ватлин А. Ю., Казьмина О. Е., Козлова Н. В., Репина Л. П., Смирнов В. П., Соловей Т. Д., Хачатурян Н. А. и Байбакова Л. В. Международная научная конференция на истфаке МГУ Может ли история быть объективной. // Новая и новейшая история. — № 3. — 2012. — С.3-40.
  • Казьмина О. Е. Маленький город— большое сердце: роль религиозных организаций в адаптации беженцев и иммигрантов в Кларкстоне (Джорджия) // Религиозные миссии на общественной арене: российский и зарубежный опыт: коллективная монография / Под ред. А. А. Красикова и Р. Н. Лункина. — М.: ИЕ РАН, 2016. — С. 214—224. — 336 с. — ISBN 978-5-98163-068-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наши выпускники Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Официальный сайт «Средней общеобразовательной школы № 13» г. Егорьевска Московской области
  2. Страница Արխիվացված 2016-03-04 Wayback Machine на сайте «Культура России: действующие лица»
  3. Казьмина О. Е. Динамика этнического состава населения Литвы, Латвии и Эстонии в XX в. : (этнодемографическое исследование) : автореферат диссертации … кандидата истор. наук : 07.00.07 АН СССР. Институт этнол. и антропол. им. Н. Н. Миклухо-Маклая. Москва 1991. — 23 с.
  4. Казьмина О. Е. Русская Православная Церковь и новая религиозная ситуация в современной России : этноконфессиональная составляющая проблемы Արխիվացված 2016-03-04 Wayback Machine : автореферат диссертации … доктора исторических наук : 07.00.07, [Место защиты: Моск. государственный университет им. М. В. Ломоносова]. 2007. — 47 с.
  5. Казьмина Ольга Евгеньевна Արխիվացված 2013-01-27 Wayback Machine // Официальный сайт исторического факультета МГУ имени М. В. Ломоносова
  6. Состав научно-консультативного Совета при Минюсте РФ по изучению информационных материалов религиозного содержания на предмет выявления в них признаков экстремизма // Интерфакс-Религия, 23. 09. 2012 г.