Օլգա Եգորովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Եգորովա
Ծնվել էհունիսի 29, 1955(1955-06-29) (64 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդատավոր
ԱմուսինQ15066291?
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ ՌԴ վաստակավոր իրավաբան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և ՌԴ նախագահի պատվոգիր

Օլգա Ալեքսանդրի Եգորովա (ռուս.՝ О́льга Алекса́ндровна Его́рова, ի ծնե՝ Օլգա Ալեքսանդրի Դյոմինա[1], ծնվ.՝ 1955 հունիսի 29, Մոսկվա), ռուսաստանցի դատավոր, Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ (2000-ից)[2], իրավաբանական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի արդարադատության ակադեմիայի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր իրավաբան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի հունիսի 29-ին Մոսկվայում՝ բանվորի ընտանիքում։ Դպրոցը ավարտելուց հետո 1972 թվականի դեկտեմբերին տեղավորվել է Մոսկվայի Օկտյաբրսկի ժողովրդական դատարան (այժմ՝ Գագարինսկի շրջանային դատարան), որտեղ տարբեր պաշտոններում աշխատել է շուրջ տասը տարի՝ սկզբում արխիվում, հետո՝ քարտուղար, ապա՝ դիվանատան վարիչ և խորհրդատու[1][3][4]: 1977 թվականին ընդունվել է Համախորհրդային իրավաբանական հեռակա ինստիտուտի երեկոյան բաժանմունքը, ավարտելով այն 1982 և ստանալով իրավաբանի մասնագիտություն[3][4][5][6]: 1983 թվականից կատարել է Օկտյաբրսկի շրջանային դատարանի ժողովրդական դատավորի պարտականությունները։ 1984 թվականի մայիսին Բրեժնևսկի (այժմ՝ Չերյոմուշկինսկի շրջանային դատարան) դատարանում տեղի ունեցած լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է ժողովրդական դատավոր[3][6][7], իսկ հետո ստանձնել է այդ դատարանի նախագահի տեղակալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ալեքսանդր Պիլիպչուկ (2013-1-9)։ ««Դուք լավ իրավաբան եք, բայց ճանապարհը ձեզ փչացնում է»»։ Պռավո.ռու 
  2. «Օլգա Ալեքսանդրի Եգորովա»։ Մոսկվայի քաղաքային դատարան 
  3. 3,0 3,1 3,2 «Օլգա Եգորովա»։ Լենտա.ռու 
  4. 4,0 4,1 «Նախագահները»։ Մոսկվայի քաղաքային դատարան 
  5. «Օլգա Եգորովա»։ ՌԻԱ Նովոստի 
  6. 6,0 6,1 «Օլգա Եգորովա. անձնական գործը»։ Կոմերսանտ 
  7. Եկատերինա Բուտորինա (2005-12-21)։ «Օլգա Եգորովա. դատարանից բացի իմ կյանքում այլ բան չի եղել»։ Նորություններ ժամանակ № 238 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]