Օլգա Եգորովա
Օլգա Եգորովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | դատավոր |
Ամուսին | Սերգեյ Եգորով |
Պարգևներ և մրցանակներ |
Օլգա Ալեքսանդրի Եգորովա (ռուս.՝ О́льга Алекса́ндровна Его́рова, ի ծնե՝ Օլգա Ալեքսանդրի Դյոմինա[1], հունիսի 29, 1955, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի դատավոր, Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ (2000-ից)[2], իրավաբանական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի արդարադատության ակադեմիայի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր իրավաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականի հունիսի 29-ին Մոսկվայում՝ բանվորի ընտանիքում։ Դպրոցը ավարտելուց հետո 1972 թվականի դեկտեմբերին տեղավորվել է Մոսկվայի Օկտյաբրսկի ժողովրդական դատարան (այժմ՝ Գագարինսկի շրջանային դատարան), որտեղ տարբեր պաշտոններում աշխատել է շուրջ տասը տարի՝ սկզբում արխիվում, հետո՝ քարտուղար, ապա՝ դիվանատան վարիչ և խորհրդատու[1][3][4]։ 1977 թվականին ընդունվել է Համախորհրդային իրավաբանական հեռակա ինստիտուտի երեկոյան բաժանմունքը, ավարտելով այն 1982 և ստանալով իրավաբանի մասնագիտություն[3][4][5][6]։ 1983 թվականից կատարել է Օկտյաբրսկի շրջանային դատարանի ժողովրդական դատավորի պարտականությունները։ 1984 թվականի մայիսին Բրեժնևսկի (այժմ՝ Չերյոմուշկինսկի շրջանային դատարան) դատարանում տեղի ունեցած լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է ժողովրդական դատավոր[3][6][7], իսկ հետո ստանձնել է այդ դատարանի նախագահի տեղակալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ալեքսանդր Պիլիպչուկ (2013 թ․ հունվարի 9). ««Դուք լավ իրավաբան եք, բայց ճանապարհը ձեզ փչացնում է»». Պռավո.ռու.
- ↑ «Օլգա Ալեքսանդրի Եգորովա». Մոսկվայի քաղաքային դատարան. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Օլգա Եգորովա». Լենտա.ռու.
- ↑ 4,0 4,1 «Նախագահները». Մոսկվայի քաղաքային դատարան. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Օլգա Եգորովա». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 «Օլգա Եգորովա. անձնական գործը». Կոմերսանտ.
- ↑ Եկատերինա Բուտորինա (2005 թ․ դեկտեմբերի 21). «Օլգա Եգորովա. դատարանից բացի իմ կյանքում այլ բան չի եղել». Նորություններ ժամանակ № 238.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլգա Եգորովայի կենսագրություն Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում Արխիվացված 2013-11-12 Wayback Machine
- Суд идёт. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մագնիտսկու գործը
- Ռուսաստանի դատարանների նախագահներ
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ
- Ռուսաստանի դատավորներ