Օգնություն:Ինչպես գրել հայերեն
Inchpes grel hayeren, инчпес грел хайерен
Այս էջում մանրամասն բացատրվում է, թե ինչպես Վինդոուզ (Windows), Լինուքս (Linux), և Մաք ՕԷս Տաս (Mac OS X) օպերացիոն համակարգերի վրա կարելի է հայերեն դասավորություն տեղադրել: Հարցերի/խնդիրների դեպքում խնդրում ենք գրել ուղեցույցի քննարկման էջում:
Որևէ փոխատառ գրառում հայերեն Վիքիպեդիայում ենթակա է անհապաղ հեռացման:
Վինդոուզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինդոուզի հայերեն դասավորություն (հիմնական մեթոդ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինդոուզ 11/10
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինդոուզ 11-ում հայերեն ստեղաշարը ակտիվացնելու համար`
- Բացեք Start-ը
- Որոնեք Edit language and keyboard options
- Բացված պատուհանի Preferred langauges բաժնից սեղմեք Add a language կոճակի վրա
- Որոնեք Armenian և ավելացրեք հայերեն ձեր նախընտրած դասավորությունը
Այս տարբերակի հիմնական թերությունը՝ չունի հայերեն չակերտներ («»)։ Հայերեն չակերտներով պատրաստի դասավորություն կարող եք բեռնել soft.ovanitas.com կայքից։ Այս տարբերակի կատարման տեսանյութ։
Վինդոուզի այլ տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինդոուզ 8, Վինդոուզ 7, Վինդոուզ Վիստա և Վինդոուզ XP տարբերակները այլևս չեն աջակցվում Մայքրոսոֆթի կողմից, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել ավելի ժամանակակից օպերացիոն համակարգ, ինչպես օրինակ՝ Վինդոուզ 10, Վինդոուզ 11, Ubuntu կամ Լինուքսի այլ տարբերակ։ Սակայն, եթե ինչ-որ պատճառով չեք կարող թարմացնել ձեր համակարգչի օպերացիոն համակարգը, ապա հայերեն գրելու համար կարող եք օգտվել KDWin ծրագրից։
ԿադՎին ստեղնաշարային կարգավորիչը կարող է ևս հայերեն տպելու առիթ ստեղծել: Սկզբնորեն ծրագիրն առաջարկում է 4 բազային ստեղնաշարեր (Armenian Phonetic, Armenian Phonetic Unicode, Armenian Typewriter, Armenian Typewriter Unicode), սակայն օգտագործողը հնարավորություն ունի նաև ստեղծել սեփական դասավորությունները (Tools→Edit Keyboayd): Ցանկացած դեպքում ծրագրից օգտվելիս ուշադիր եղեք, որպեսզի հավաքագրման համար ընտրված ստեղնաշարը լինի յունիկոդային. հակառակ դեպքում ձեր մոտ հետագայում կարող են խնդիրներ առաջանալ ծրագրերում տեքստի փոխակերպման և ճանաչման հետ:
ԿադՎինի թերություններից է որոշ հայերեն նիշերի իլռելյայն և հեշտ չցուցադրելը: Այդ նիշերից են հայերեն հարցական նշանը, բացականչման նշանը և շեշտը: Խնդիրը լուծելու համար կարելի է հետևել այս հրահանգներին:
Լինուքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ubuntu
[խմբագրել | խմբագրել կոդը]Ubuntu-ում (GNOME DE-ով) հայերեն գրելու համար,
- Սեղմել Show Applications կոճակը
- Փնտրել և բացել Settings-ը
- Բացված պատուհանի ձախ կողմի տարբերակներից ընտրել Keyboard-ը (ավելի հին տարբերակներում կոչվում է Region & Language)
- Բացված էջի Input Source բաժնից սեղմել + կոճակը և գտնել ձեր նախընտրած հայերեն դասավորությունը
Մաք ՕԷս
[խմբագրել | խմբագրել կոդը]Առցանց տառադարձիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ Հայերեն.ամ կայքի օգտագործումը: Տեքստի տառադարձման համար կայքն առաջարկում է հետևյալ ստեղնաշարերը՝ ֆոնետիկ 8-Ր, ֆոնետիկ 8-Ռ, գրամեքենային, և հին գրամեքենային: Ուշադրություն դարձրեք, որ ՋավաՍկրիպտ տեխնոլոգիայի կիրառումը արգելափակված չլինի կայքի համար:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- հայերեն.ամ - առցանց հայերեն ստեղնաշար և փոխարկիչ
- KDWin ծրագրի բեռնման էջ, Network.am-ի վրա
- soft.ovanitas.com - Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic և Russian Unicode Phonetic ստեղնաշարային փաթեթներ
- Ինչպես գրել Windows 2000/XP/2003/Vista ՕՀ-ներում հայերեն (անգլերեն ուղեցույց)
- Հայկական յունիկոդ տառատեսակներ Ռուբեն Թարումեանի էջում