Քրոմշպինելիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրոմշպինելիդներ, քրnմշպինելներ, քրոմիտներ, միներալներ շպինելիդների խմբից։ Ընդհանուր քիմիական կազմը՝ (Mg, Fe)(Cr, Al, Fe)2O4։ Քրոմշպինելիդները ընդգրկում են շուրջ 20 միներալ և դրանց տարբերակները։ Կարևոր միներալներն են՝ մագնոքրոմիտը՝ (Mg, Fe)Cr2O4, քրոմպիկոտիտը՝ (Mg, Fe)(Cr, Al)2O4 և ալյումոքրnմիտը Fe(Cr,Al)2O4։ Բուն քրոմիաը՝ FeCr2O4, հազվագյուտ միներալ է և հայտնաբերված է միայն երկնաքարերում։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղային ստրուկտուրան նման է նորմալ շպինելի ստրուկտուրային։ Գույնը սև, գորշ-սև։ Կարծրությունը 5,5-7,5, խտությունը՝ 4200-5100 կգ/մ3։ Երբեմն թույլ մագնիսական են։ Քրոմի ստացման հիմնական հանքանյութն են։ Արհեստական քրոմշպինելիդները՝ քրոմային ֆերիտները, կիրառվում են ռադիոէլեկտրոնիկայում, հաշվողական տեխնիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 498 CC-BY-SA-icon-80x15.png