Քրիստոֆ Բլոխեր
Քրիստոֆ Բլոխեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շվեյցարական ազգային կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ցյուրիխի համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 11, 1940[2] (82 տարեկան) |
Ծննդավայր | Շաֆֆհաուզեն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Սիլվիա Բլոխեր |
Զավակներ | Մագդալենա Մարտուլլո-Բլոխեր[3], Ռախել Բլոխեր[4] և Մարկուս Բլոխեր |
Կայք՝ | blocher.ch |
Քրիստոֆ Բլոխեր (գերմ.՝ Christoph Blocher, հոկտեմբերի 11, 1940[2], Շաֆֆհաուզեն, Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ, Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության անդամ, միլիարդատեր, որը իր ունեցվածքը քիմիական արդյունաբերությունից է կուտակել (EMS-CHEMIE AG ֆիրման, ուր Բլոխերը եկել էր 60-ական թվականների վերջին և որը նա ավերակներից հանել է), 2004-2007 թվականներին Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի նախարար։ Ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 11-ին Մայլան քաղաքում (Ցյուրիխ կանտոն)՝ պաստորի ընտանիքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին Ուվիզեն քաղաքում հատուկ դասընթացների ավարտից հետո երկու տարի գյուղատնտեսական արտադրության դասընթացների է մասնակցել։ Գյուղատնտեսություն է սովորել Վյուլֆլինգեն քաղաքի համալսարանում, բայց հետո վերապրոֆիլավորվել է իրավունքի և սովորել իրավագիտություն Փարիզի, Մոնպելյեի և Ցյուրիխի համալսարաններում։ 1969 թվականին՝ դիպլոմի պաշտպանություն, 2 տարի անց՝ Շվեյցարիայի գյուղատնտեսության ոլորտում սեփականության երաշխիք թեմայով ատենախոսության պաշտպանություն։ 1971 թվականին իրավաբանական գիտությունների դոկտոր։ Մի քանի տարի աշխատել է մի շարք ընկերություններում որպես իրավաբանական խորհրդական։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոֆ Բլոխերը քաղաքականության նկատմամբ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դեռևս ուսանողական տարիներին։ Ցյուրիխի համալսարանում եղել է Շտուդենտենրինգ կազմակերպության հիմնադիրներից մեկը, Այնուհետև՝ համալսարանի մեծ ուսանողական խորհրդի անդամ։ Հետագայում Բլոխերը մտնում է Շվեյցարիայի ժողովրդական կուսակցություն, որը ստեղծվել է 1971 թվականին՝ գյուղացիների, բյուրգերների և արհեստավորների կուսակցության ու Շվեյցարիայի դեմոկրատական կուսակցության միաձուլման միջոցով։ Հետագայում Բլոխերը եղել է Մայլեն քաղաքի համայնքային խորհրդի անդամ (1974-1978 թվականներին), Ցյուրիխի կանտոնային խորհրդի պատգամավոր (1975-1980 թվականներին)։ 1977 թվականին ընտրվել է Ցյուրիխի կանտոնի Շվեյցարական ժողովրդական կուսակցության նախագահ, 1979 թվականին դարձել է Ազգային խորհրդի պատգամավոր։ 2003 թվականին դարձել է Դաշնային խորհրդի անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.parlament.ch/de/biografie/christoph-blocher/21
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://www.forbes.com/profile/magdalena-martullo-blocher/?list=billionaires
- ↑ https://www.forbes.com/profile/rahel-blocher/?list=billionaires
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте парламента Швейцарии(անգլ.)
- Биография на www.munzinger.de(գերմ.)
- Личный сайт Кристофа Блохера(գերմ.)
|