Քրիստին Չերչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստին Չերչեր
Ծնվել էսեպտեմբերի 21, 1954(1954-09-21) (64 տարեկան)
ԾննդավայրCape Coast, Գանա
ՔաղաքացիությունFlag of Ghana.svg Գանա
ԿրթությունԳանայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և մանկավարժ
Զբաղեցրած պաշտոններMinister for Education?

Քրիստին Չերչեր (անգլ.՝ Christine Churcher, սեպտեմբերի 21, 1954(1954-09-21), Cape Coast, Գանա)[1], գանացի քաղաքական գործիչ: 2001-2005 թվականներին աշխատել է Գանայի կրթության նախարարությունում (Տարրական, միջնակարգ կրթության և մանկահասակ աղջիկների կրթության նախարար), 2005-2006 թվականներին՝ Գիտության և բնապահպանության նախարարությունում (Գիտության և բնապահպանության նախարար):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959-1965 թվականներին Չերչերը սովորել է Քեյփ Քոսթի «Kwesi Plange» տարրական դպրոցում, 1965-1972 թվականներին հաճախել է Mfanstiman աղջիկների միջնակարգ դպրոց, 1975-1978 թվականներին սովորել է Գանայի համալսարանի անգլերեն լեզվի և պատմության ֆակուլտետում: 1991 թվականին Գանայի համալսարանի հետբուհական կրթության ֆակուլտետում որպես փիլիսոփայության մագիստրոս աշխատել է իր թեզի վրա:

Աշխատանքային գործունեությունն սկսել է Mfanstiman աղջիկների միջնակարգ դպրոցում, որտեղ 1972 թվականից դասավանդել է անգլերեն: 1978-1982 թվականներին ուսանելուց հետո աշխատել է Prestea Goldfields Limited-ի վարչական կազմում, 1982 թվականից անգլերեն է դասավանդել Քեյփ Քոսթի «Wesley Girls» ավագ դպրոցում: Քաղաքական ասպարեզ է մուտք գործել 1989-1990 թվականներին՝ որպես կանանց հարցերով ազգային խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ: Եղել է Քեյփ Քոսթի քաղաքապետ (Municipal Chief Executive), 1996 թվականից Գանայի խորհրդարանի անդամ Քեյփ Քոսթից՝ որպես Նոր Հայրենական կուսակցության թեկնածու: Ջոն Կուֆուորի օրոք երկու անգամ եղել է նախարար[2]: 2001-2005 թվականներին եղել է Տարրական, միջնակարգ կրթության և մանկահասակ աղջիկների կրթության նախարար և 2005-2006 թվականներին՝ Գիտության և բնապահպանության նախարար: 2006 թվականի ապրիլի 27-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Modern Ghana
  2. The African
  3. «International Women's Day - 8 March, 2006»։ www.unep.org։ Վերցված է 2016-09-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]