Քրիստինե Մանգասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինե Մանգասարյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1991(1991-05-17)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Հայաստան
Դիրք կիսապաշտպան

Քրիստինե Մանգասարյան (մայիսի 17, 1991(1991-05-17)[1], Հայաստան)[2], հայ ֆուտբոլիստ, ԱԻԿ ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպան[3]։ Առաջին հայ կին ֆուտբոլիստն է, որ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել եվրոպական ակումբի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը, հորեղբայրն ու եղբայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Մարզիչը Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի մարզիչ Լիանա Հայրապետյանն է։ Քրիստինեն սկսել է ֆուտբոլ խաղալ 14 տարեկանից, հիմնականում հանդես է եկել որպես սիրողական։ Կարիերան սկսել է «Բանանց» ֆուտբոլային ակումբում։ 2012 թվականին Քրիստինեն տեղափոխվել է ռյազանյան «Ռյազան-ՎԴՎ» կանանց ակումբ, ակումբը նրան ձեռք է բերել մարզիչ Գառնիկ Ավալյանի անձնական կարգադրությամբ[4]։ Քրիստինեն հանդես է եկել հիմնականում ակումբի երիտասարդական կազմում` աչքի ընկնելով մի քանի հանդիպումներում[5][6][7], 2012/2013 թվականների խաղաշրջանի մի մասը վարձավճարով անց է կացրել ազովյան «Դոնչանկա» ակումբում։ Խաղացել է նաև ուկրաինական «Յանտար-Բազիս» ակումբում[8], Ղազախստանում եղել է «Կոկշե» ակումբի խաղացող։ Հայաստանի հավաքականի կազմում խաղացել է մինչև 2012 թվականը՝ մինչև դրա լուծարումը։ 2009-2011 թվականներին հավաքականում անց է կացրել 10 խաղ` մեկ գնդակ խփելով աշխարհի առաջնության ընտրական փուլում Սլովենիայի դեմ խաղում[9]։ Ընդհանուր առմամբ խաղացել է 15 խաղ և խփել է 2 գնդակ։ 2013/2014 թվականների խաղաշրջանի արդյունքներով դարձել է Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստը[10]։

2016 թվականի փետրվարի 15-ին Քրիստինեն Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ պայմանագիր է կնքել շվեդական ԱԻԿ ֆուտբոլային ակումբի հետ. նա ընտրել է այս ակումբը, քանի որ Շվեդիայի հավաքականն ու Շվեդիայի առաջնությունը ուժեղագույնն է համարել Եվրոպայում[11]։ 2016 թվականի մարտի 11-ին աչքի է ընկել «Կալմար» ակումբի դեմ խաղում` գոլ խփելով տուգանային հրապարակի սահմաններից դուրս[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Քրիստինե Մանգասարյան - Կանանց հավաքական - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  3. Հայտնի է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
  4. «Рязань-ВДВ» нацелилась на первую тройку Արխիվացված 2020-09-23 Wayback Machine (ռուս.)
  5. «Рязань-ВДВ-М» загасила петербургскую «Искру» (ռուս.)
  6. Молодёжка «Рязани-ВДВ» выиграла в Иваново(չաշխատող հղում) (ռուս.)
  7. «Рязань-ВДВ» разобрали по винтикам статистических показателей (ռուս.)
  8. "Жилстрой-1" - "Ятрань-Базис": отчет о матче (ռուս.)
  9. Кристине Мангасарян: "Наша единственная мотивация – это желание играть в футбол"(չաշխատող հղում) (ռուս.)
  10. Ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը ելույթ է ունենալու Ղազախստանում
  11. Первая ласточка армянского женского футбола в Европе (ռուս.)
  12. Armenian Kristine Mangasaryan's goal in Sweden "AIK" ՅուԹյուբում
  13. «Քրիստինե Մանգասարյանի ֆանտաստիկ գոլը (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]