Քրիստինե Հովսեփյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստինե Հովսեփյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 6, 1985 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի |
| Անդամակցություն | ՀԳՄ |
Քրիստինե Հովսեփյան (մայիսի 6, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, մանկավարժ, ՀԳՄ և ԱՄՆ ՀԳԼՄ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի մայիսի 6-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցը, այնուհետև Երևանի «Հյուսիսային համալսարան»-ի մանկավարժության ֆակուլտետը։ Սովորել է ՀՀ ԳԱԱ բանասիրության բաժնում և ստացել է մագիստրոսի աստիճան։ Աշխատել է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի խմբագրությունում։ Դասախոսել է «Հայաստանում Եվրոպական քոլեջ»-ում։
2015 թվականից աշխատում է Հայաստանի գրողների միությունում, միաժամանակ դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ 2022 թվականին կրթահամալիրի կողմից արժանացել է պարգևատրման «Ճանաչենք ժամանակակից գրողներին» շուրջտարյա ընթերցողական նախագծի համար։
2014 թվականին ՀՀ պետական աջակցությամբ տպագրվել է «Սև թուղթ» բանաստեղծությունների ժողովածուն։ Բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում, տարբեր անթոլոգիաներում, ինչպես նաև թարգմանվել են պարսկերեն և ռուսերեն[1]։
2024 թվականին տպագրվել է «Սրտխփոց» բանաստեղծությունների ժողովածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, 2023, էջ 177։