Քրիստիան Անտիդորմի
Քրիստիան Անտիդորմի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 20, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | Ավստրալիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 3274340 |
Քրիստիան Անտիդորմի (անգլ.՝ Christian Antidormi, մայիսի 20, 1992, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։ Առավել հայտնի է «Երբ ղողանջում է զանգակը», «Ճանապարհ դեպի տուն» և ամերիկյան «Սպարտակ։ Անիծյալների կռիվը» հեռուստասերիալներում կատարած դերերով։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Սիդնեյի հարավային արվարձանում։ Նա 14 տարի խաղացել է ֆուտբոլ (ֆուտբոլ) և ակտիվորեն մասնակցել կարատեի, լողի և թենիսի պարապմունքների։ Դրամատիկական արվեստի և հիփ հոփ պարի նկատմամբ իր սերը բացահայտել է 15 տարեկանում։ Հիփ հոփի նկատմամբ նրա հետաքրքրությունը և տաղանդը հանգեցրին նրան, որ նա սկսեց նկարահանվել բեմական ներկայացումներում և երաժշտական տեսահոլովակներում, նաև սկսեց մասնակցել մրցույթների, հատկանշական է եղել Քեյսի Դևիսի «I Like it Loud» երաժշտական տեսահոլովակում նկարահանվելը և ավստրալիական ազգային պարային Peter Oxford-Showcase մրցույթում սոլո դերով ելույթը։
Արվեստի հանդեպ Անտիդորմիի կիրքը ստիպել է նրան զբաղվել երգեցողությամբ, ինչպես նաև դառնալ կես դրույքով հիփ-հոփ ուսուցիչ Սիդնեյի իր նախկին պարային դպրոց All Starz Performing Arts Studio-ում։ Անտիդորմին գնացել է կինոյի և հեռուստատեսության ուղիով և մասնակցել դերասանական բազմաթիվ դասընթացների Ավստրալիայի առաջատար դերասանական դպրոցների TAFTA-ում (Ավստրալիական կինոյի և հեռուստատեսության ակադեմիա) և Ավստրալիայի երիտասարդական թատրոնում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական դեբյուտը կատարել է 2008 թվականին Ավստրալիական հեռուստատեսության AFI մրցանակի արժանացած «Կեղծ վկայություն» մինի սերիալում[1], պրոդյուսերավորումը կատարել է Screentime Australia-ն ավստրալիական բաժանորդագրություն ունեցող UK.TV հեռուստաալիքի համար և հեռարձակվել է ողջ աշխարհով։
2009 թվականին Անտիդորմին ստացել է իր բեկումնային դերը հեռուստատեսությունում՝ նկարահանվելով Disney Channel-ի տեղական արտադրության կարճամետրաժ կատակերգական «Ինչպես է ղողանջում զանգակը» հեռուստասերիալում։ Անտիդորմին նկարահանվել է 3-րդ և 4-րդ սերիաներում, որոնք հեռարձակվել են Foxtel/Austar հեռուստաալիքով 2010/2011 թվականներին։
Հայտնվել է երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ «Ես լրտես եմ»[2] և «Դրախտ»[3], նաև դերակատարում է ունեցել որպես հյուր դերասան Seven Networks-ի «Տանը և հեռվում» օճառային օպերայում՝ Ջեյդեն Փոսի դերով։
2012 թվականի հուլիսին Անտիդորմին խաղացել է Տիբերիուսի՝ Մարկուս Կրասոսի որդու դերը ամերիկյան պատմական մարտական «Սպարտակ։ անիծյալների պատերազմը» հեռուստասերիալի չորրորդ և եզրափակիչ եթերաշրջանում։
Նա լուսանկարվել է «Լոգարանում» վերնագրով փոքրիկ սեղանի գովազդի համար (լուսանկարել և ղեկավարել է «Սպարտակի» տնօրեն Թի Ջեյ Սքոթը)։ Այս սեղանի վաճառքի ողջ հասույթը տրամադրվում է 2013 թվականի Կրծքագեղձի քաղցկեղի հիմնադրամին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
2008 | Կեղծ վկայություն | Փողոցի տղա |
2009-2011 | Երբ զանգը ղողանջի 3 | Վինս |
2010 | Քայլ առ քայլ | Առաջնորդ |
Երբ զանգը ղողանջի | Վինս | |
2011 | Ես լրտես եմ | Քրիս |
2012 | Դրախտ | Լեո |
Տուն և այլուր | Ջայդեն Փոստ | |
Սպարտակ։ Անիծվածների կռիվ | Տիբերիուս Կրասոս | |
2014–ներկա | Ամառային ճամբար | Քևին |
2015 | Սթրայքի վերադարձը։ Ժառանգություն | Ֆին |
2020–ներկա | Ռոզուել, Նյու Մեքսիկո | Ֆորեսթ Լոնգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Diplomat (TV Movie 2009) - IMDb».
- ↑ «Home». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Pride 'Short Film'».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Անտիդորմի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Անտիդորմի» հոդվածին։ |
|