Էմիլ Քրիշչյան
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1932 (91 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1956) |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1986) |
Էմիլ Մինասի Քրիշչյան (սեպտեմբերի 24, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ Կիբեռնետիկայի բնագավառի մասնագետ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1986):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլ Քրիշչյանը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը։ 1957-1972 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Հաշվողական կենտրոնի էլեկտրոնային հաշվիչ մեքենայի շահագործման, 1972-2004 թվականներին՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի լաբորատորիաների վարիչ, 1960-1999 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ ֆիզոլոգիայի ինստիտուտի վեգետատիվ նյարդային համակարգի լաբորատորիայի ճարտարագետ, 1995-1998 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1999-2004 թվականներին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնում[1]։
Աշխատանքները վերաբերում են համակարգչային տեխնոլոգիաների, էլեկտրոնային սարքավորումների և մաթեմատիկական մեթոդների մշակմանն ու ներդրմանը՝ տեխնիկայի, կենսաբանության և բժշկության բնագավառներում։ Կատարել է կենսաբանական և բժշկական մի շարք խնդիրների ծրագրավորում[1]։