Էմիլ Քրիշչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Քրիշչյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1932(1932-09-24) (91 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1956)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1986)

Էմիլ Մինասի Քրիշչյան (սեպտեմբերի 24, 1932(1932-09-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ Կիբեռնետիկայի բնագավառի մասնագետ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1986):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Քրիշչյանը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը։ 1957-1972 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Հաշվողական կենտրոնի էլեկտրոնային հաշվիչ մեքենայի շահագործման, 1972-2004 թվականներին՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի լաբորատորիաների վարիչ, 1960-1999 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ ֆիզոլոգիայի ինստիտուտի վեգետատիվ նյարդային համակարգի լաբորատորիայի ճարտարագետ, 1995-1998 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1999-2004 թվականներին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնում[1]։

Աշխատանքները վերաբերում են համակարգչային տեխնոլոգիաների, էլեկտրոնային սարքավորումների և մաթեմատիկական մեթոդների մշակմանն ու ներդրմանը՝ տեխնիկայի, կենսաբանության և բժշկության բնագավառներում։ Կատարել է կենսաբանական և բժշկական մի շարք խնդիրների ծրագրավորում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 671։