Մի առավոտ Անդրյուշա Շումելկինը ծանոթանում է Ուշացման հետ, որը դառնում է նրա քույր-սովորությունը։ Իսկ վերջինս արագ գտնում է ևս երկու քույրիկների` Փնթիությանն ու Քմահաճությանը։ Անդրյուշան նախ շատ ուրախ սկսում է խաղալ նրանց հետ. հագնվում էր ոչ սովորական կերպով, օրինակ, շապիկն ու շորտերը թարս է հագնում, լվացվում է լոգարանում, սկսում է ծովամարտ խաղալ, խոհանոցում առանց հարցնելու սկսում է ուտել խտացրած կաթ։ Բայց հետո Անդրյուշան հասկանում է, որ այդպիսի վատ սովորություններից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Վատ սովորությունները, սակայն, արդեն նրան գերի են վերցրել, փչացրել նրա բնավորությունը, բնակարանում անկարգություն են առաջացրել, բայց տղան կարողանում է սանձահարել նրանց։
Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ`
«Չեմուչումիկ», DVD, ներկայացուցիչ` «Խոշոր պլան», տեսաերիզի վրա ընգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Չեմուչումիկ» (1986), «Քույրեր-վատ սովորություններ» (1989), «Անհնազանդության տոն» (1977), «Կախարդական բահը» (1984) ISBN 4600448024109[1]։