Քուգիլդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուգիլդի
Kúgildi
Միջին տարիքի կով
Միջին տարիքի կով
Երկիր Իսլանդիա

Քուգիլդի (իսլ.՝ kúgildi կամ kvígildi - կովագին), փոխանակման միավոր միջնադարյան Իսլանդիայում, որը հավասար էր մեկ կթու կովի արժեքի[1]։

Ըստ միջնադարյան օրենքի` ստերջ կովն արժեր երկու երրորդ քուգիլդի, հինգ տարեկան եզը` մեկ և մեկ քառորդ քուգիլդի, վեց տարեկան եզը` մեկուկես քուգիլդի։

Օրենքով սահմանվում էին նաև տարբեր տարիքի և ողջանդամության ձիերի, խոյերի, մաքիների, այծերի և խոզերի փոխարժեքները քուգիլդիով[2]։

Քուգիլդիի արժեքը տատանվել է տարբեր ժամանակներում[3]։ Քուգիլդիով իրականացվել է նաև ձկների վաճառք։ 12-րդ դարում քուգիլդիի փոխարժեքը 120 օձաձուկ էր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]