Քոյ Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոյ Ստյուարտ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1998(1998-06-24) (24 տարեկան)
ԾննդավայրԿոլումբիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Commons-logo.svg Coy Stewart Վիքիպահեստում

Քոյ Ստյուարտ (ծնվել է 1998թ.) Ամերիկացի դերասան է։ TBS-ի «Are We There Yet?» սիթքոմում մարմնավորել է Քեվինի կերպարը, իսկ Նիկելոդեոնի «Բելլան և Բուլդոգները» (Bella and the Bulldogs) սիթքոմում մարմնավորել է Թրոյին [1]։

Վաղ Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյուարտը ծնվել է Կոլումբիա, Հարավային Կարոլինայում։ Նրա սերը դերասանության հանդեպ առաջացավ՝ ճանաչված հաղորդումների կերպարների խոսքերը արտասանելուց հետո [2]։ Նա այնուհետև միացավ «DeAbreu Modeling and Consulting» գործակալությանը [3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ. Ստյուարտը սկսեց իր կարիերան մարմնավորելով Քեվինին՝ TBS-ի ի «Are We There Yet?» սիթքոմում։ 2011թ. մարտին Քոյը հաղթեց «Երիտասարդ Արտիստներ» մրցանակը իր Քեվին կերպարի համար։ 2011թ. Քոյը մասնակցեց PBS-ի «The Electric Company» հեռուստասերիալի 12 էպիզոդներին։ 2012թ. հունվարին Քոյի հայրը (Դերեկ Ստյուարտը) հրատարակեց ոչ-գեղարվեստական գիրք «The Unlikely Journey» անվանմամբ, որը պատկերում է Քոյի ուղևորությունը դեպի շոուբիզնես (entertaintment business): Նիկելոդեոնի «Բելլան և Բուլդոգները» հեռուստաշույում մարմնավորել է Թրոյ Դիքսոնին։ 2016թ. «WTH: Welcome to Howler» սարսափ/կատակերգական հեռուստասերիալում Հավիերի դերն է ընդունել։ 2017թ. օգոստոսին Քոյ Ստյուարտը ռեփեր Լոջիքի "1-800-273-8255" երգի տեսահոլովակի մեջ գլխավոր դերն է տարել։ Տեսահոլովակը համասեռականության և ինքնասպանության մասին է։ 2017թ. նոյեմբերին հայտարարվել է, որ «Agents of S.H.I.E.L.D.» ֆիլմում Ստյուարտը մարմնավորելու է Ֆլինթին [4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]