Քոլլի
Քոլլի | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Միացյալ Թագավորություն |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Քոլլի (անգլ.՝ Collie), հովվաշների ցեղատեսակ, ծագումով Շոտլանդիայից և Հյուսիսային Անգլիայից։ Խումբը ներառում է կինոլոգիական կազմակերպությունների կողմից պաշտոնապես ճանաչված ցեղատեսակներ, ինչպես նաև փոքրաթիվ տեղական ցեղատեսակներ։ Քոլլին միջին հասակի շուն է, բավականին թեթև կազմվածքով և սուր դնչով։ Որպես կանոն ունի իր ցեղատեսակին բնորոշ գույն։ Քոլլիները ակտիվ, արագաշարժ և շատ դեպքերում ունեն արտահայտված հովվային բնազդ։ Որոշ քոլլիների շարունակում էին օգտագործել խոշոր եղջերավորների և ոչխարների արածեցման ժամանակ։ Մյուսներին պահում էին որպես ուղեկիցներ։ Քոլլին հաճախ օգտագործում էին կենդանական սպորտաձևերում, որտեղ նրանք դրսևորում էին բացառիկ ճարպկություն, դիմացկունություն և պատրաստվածություն։ Քոլլիները լայն տարածում ունեն ողջ աշխարհում, հատկապես ճանաչված են Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայում, որտեղ օգտագործվում էին հովվային նոր ցեղատեսակներ ստեղծելու համար, այդ թվում նաև խաչասերում էին տեղական ցեղատեսակների հետ։ Ցեղատեսակի անունը կարող է ներառել քոլլի բառը, ինչպես օրինակ բորդեր քոլլի, բայց որոշ ցեղատեսակներ իրենց անվան մեջ այդ նշանակության չունեն։ Այդ ցեղատեսակի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1790 թվականով (Թոմաս Վերվիկ «Չորքոտանիների պատմություն»).
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլլի անվան ճշգրիտ ծագումը անհայտ է։ Պնդում են, որ ցեղի անունը գալիս է հալլյան բառից, որը նշանակում է «օգտակար»[1]։ Կարծիք կա նաև, որ այն ծագում է շոտլանդական բառից որը նշանակում է ածուխ[2][3]։ Մեկ այլ վարկածի համաձայն ՝ այն բխում է տեղական շոտլանդական սևագլուխ ոչխարների անվանումից[4]։ Քոլլի բառով սովորաբար անվանում են շոտլանդական ծագում ունեցող ցեղատեսակներին։ Այս տիպի շները, որոնք տարվել են այլ վայրեր կարող են կոչվել հովվաշներ կամ հովվի շներ[5]։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կանոն, քոլլիները միջին չափի շներ են ՝ 22-ից մինչև 32 կգ քաշով, թեթև կամ միջին ոսկրակազմով։ Շները, որոնք նախատեսված են խոշոր եղջերավոր անասունների հետ աշխատելու համար, սովորաբար ավելի կազմակերպված են։ Բուրդը կարող է լինել հարթ, երկար պամ կոշտ։ Պոչը իջեցված կամ բարձրացված է, կարող է կոր լինել, բայց երբեք օղակ չի դառնում և չի կպչում մեջքին։ Հանդիպում է նաև բնածին կարճապոչություն։ Յուրաքանչյուր ցեղատեսակ ոինի իր գունային տատանումները, հիմնականը համարվում է շիկավուն, սև, մուգ-սև, մուգ-շականակագույն։ Հիմնական գույնը հաճախ լրացվում է որովայնի, կրծքավանդակի, պարանոցի, վերջույթների վրա սպիտակ նշումներով։ Բոլոր գունավոր համադրությունը կարող է համալրվել մարմարի գույնով։
Խառնվածք և խելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլլիները աշխատող, շատ ակտիվ եռանդուն և համբերատար շներ են։ Փորձառու հովիվները կարող են ամբողջ օրը վազել կոշտ տեղանքով առանց հոգնելու։ Քոլլիները բնազդաբար ցուցաբերում են հետաքրքրություն և ձգտում դեպի աշխատանքը։ Համաձայն Սթենլի Քորենի «Շների ինտելեկտը» գրքի տվյալների քոլլի խմբի շներին են պատկանում առաջատար քսանյակում գտնվող չորս տեղերը, իսկ ամենախելացի ցեղատեսակը ճանաչվել է սահմանային քոլին։ Խելացիության, մարդկանց հանդեպ հավատարմության և աշխատանքային հատկությունների շնորհիվ, քոլլիները լավ են գործում սպորտային մրցումներում `արագաշարժության, թռիչքի, ազատ ոճի մեջ։ Քոլլիսները հիանալի ուղեկիցներ են և կարող են օգտագործվել նաև որպես պահակ և պահապան շներ։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլլի խմբի որոշ ցեղատեսակներ,հատկապես երկարամազ և կարճամազ քոլլիները, ենթակա են գենետիկ հիվանդությունների, դժվար են տանում վարակիչ հիվանդությունները, որոնք կապված են MDR1 գենի մուտացիայի հետ։ Մուտանտ գենային շները զգայուն են մի շարք դեղամիջոցների նկատմամբ, այդ թվում որոշ հակաբիոտիկների, իվերմեկտինի, օփիոիդների և ստերոիդների նկատմամբ, նրանց մոտ իջեցվել է կորտիզոլի մակարդակը։ Թերի գենով շների բուծումից խուսափելու համար կիրառվում են գենետիկ թեստեր։ Քոլլիների մոտ հանդիպում է ցողունային բջիջների բնածին հիվանդություն ՝ «մոխրագույն քոլլիի համախտանիշ»։ Մուտանտ գենը դրսևորվում է հոմոզիգոտ վիճակում, երբ դրա կրողները երկուսն էլ ծնողներն են. Հիվանդ ձագերը ունեն հատուկ արծաթափայլ գորշ գույն, բայց հաճախ նրանք վերցնում են առողջ ձագերի գույնի կապույտ երանգը։ Հիվանդ շները, որպես կանոն, ապրում են ոչ ավելի, քան վեց ամիս։
Ցեղատեսակներ և տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիական կարճապոչ հովվաշունը ավստրալիական ցեղատեսակ է, որը ստացվել է եվրոպական հովվաշան հիմքի և դինգոյի արյան միացումից։ Օգտագործվում է խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար։ Թեթև կառուցվածքով կարճ մազերով և ուղղահայաց ականջներով շուն է։ Պոչը բացակայում է կամ շատ կարճ է։ Գույնը կապույտ է կամ կապույտ ֆոնի վրա։
- Ավստրալիական հովվաշուն (аусси) ցեղատեսակը ծագում է Ամերիկայից, օգտագործվում է անասունների արածեցման և պահպանման համար։ Հավանաբար ծագել է անգլիական քոլլիի և բասկյան ու իսպանական հովվաշների միացությունից։ Ունի տարբեր գույների միջին երկարության հաստ բուրդ, կիսաուղղահայաց ականջներ։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мищиха О. История овчарки из пограничного района. — В: Бордер-колли // Мой друг собака : журнал. — 2013. — Սեպտեմբեր. — С. 7.
- ↑ Oxford English Dictionary, Oxford University Press, 1933: Collie, Colly
- ↑ Renna C. H. A Brief Historical Overview // Herding Dogs: Selecting and Training the Working Farm Dog. — Freehold, USA: Kennel Club Books, 2009. — P. 8. — (Country Dogs Series). — ISBN 978-1-59378-737-0
- ↑ Hubbard, C L B, Dogs in Britain, A Description of All Native Breeds And Most Foreign Breeds in Britain. Macmillan & Co Ltd, 1948.
- ↑ Iris Combe Herding Dogs: Their Origins and Development in Britain. — 1987.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Iris Combe, Pat Hutchinson (2004). «The ancestral relationships of contemporary British herding breeds» (անգլերեն). Collie Origins. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- Mark W. Neff, Kathryn R. Robertson, Aaron K. Wong, Noa Safra, Karl W. Broman, Montgomery Slatkin, Katrina L. Mealey, Niels C. Pedersen Breed distribution and history of canine mdr1-1Δ, a pharmacogenetic mutation that marks the emergence of breeds from the collie lineage(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences. — National Academy of Sciences, August 10, 2004. — Т. 101. — № 32. — С. 11725—11730.